HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ»-ի վերաքննիչ բողոքը հետաձգվեց

08_06-melikbekyanԼևոն Քոչարյանի ներկայացուցիչը անձը հաստատող փաստաթուղթ չուներ Այսօր Վերաքննիչ դատարանում նշանակված էր «Հայկական ժամանակ» օրաթերթի բողոքն ընդդեմ Լևոն Քոչարյանի: Սակայն Լևոն Քոչարյանի շահերը դատարանում ներկայացնող Արփինե Մելիքբեկյանը չկարողացավ դատարանին ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղ, որի պատճառով նիստը նախագահող դատավոր Տ. Նազարյանը հետաձգեց այն մինչև սեպտեմբերի 17-ը: Արփինե Մելիքբեկյանի պատճառբանմամբ` իր անձնագիրը իտալական դեսպանատանն է, իսկ անձը հաստատող այլ փաստաթուղթ իր մոտ չկար: Վերաքննիչ բողոքի քննմանը  ներկա չէր նաև բողոքարկող կողմը: Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» բողոքարկել էր դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այն է` հունիսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի` ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ ընկերության: Համաձայն վճռի` «Հայկական ժամանակը» պարտավոր էր հերքել տպագրված այն տեղեկությունը, թե Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել էր Լևոն Քոչարյանը: Ավելին, դատարանի վճռով, հօգուտ Լևոն Քոչարյանի պետք է բռնագանձվեր 3 մլն 620 հազար դրամ` որպես Լևոն Քոչարյանին արատավորող տեղեկությունների տարածմամբ վերջինիս պատճառված վնասի հատուցման գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter