HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառնասիրտ սպանություն

10_09-danakԵրեկ` ժամը 18.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 20-ամյա Անդրանիկ Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Ներքին Չարբախի գերեզմանատուն տանող ճանապարհին, դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով, սպանել է իր ծանոթ, 16-ամյա Անուշ Ղարիբյանին, ապա դիակը տեղավորելով պարկի մեջ` պատահական տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Բուռնազյան փողոցի թիվ 137 տան մոտ ու գցել Գետառ գետը: «Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է Ա. Ղարիբյանի դիակը` մարմնի տարբեր մասերում դանակով հասցված բազմաթիվ վնասվածքների հետքերով: Անդրանիկ Գ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter