HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերադառնալով Ռուսաստանից՝ աղջիկը տանը գտել է հոր քայքայված դին

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում երեկ հայտնաբերվել է 60-ամյա ՍամվելՂազարյանի դիակը՝ ամբողջովին քայքայված վիճակում: Ինչպես «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չերկասի փողոցի թիվ 3-րդ շենքի թիվ 30 բնակարան ժամանած ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ս. Ղազարյանը տանը եղել է միայնակ:

Ոստիկաններին կատարվածի մասին ահազանգել է Ղազարյանի աղջիկը, ով 6 տարի առաջ մեկնել է Ռուսաստան և օրերս վերադարձել Հայաստան: Այցելելով բնակարան՝ նա հայտնաբերել է հորը մահացած վիճակում` աթոռին նստած:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Լոռու մարզի դատախազության դատախազ Արթուր Պողոսյանը, ոստիկանության Վանաձորի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սարգիս Այվազյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձագետ Դավիթ Նալբանդյանը և դատական բժիշկը:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Բարսեղ Մուրադյանը:

Նրա հանձնարարականով նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ: Ըստ դատական բժշկի՝ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:

Նշված շենքում բնակվողները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածի հարազատները Ռուսաստանից ժամանել են, որպեսզի սեփականաշնորհեին բնակարանը և այն վաճառելուց հետո լուծեին աղջկա առողջական խնդիրները:

Հարևանները նշել են նաև, թե շենքում կան վնասված կոյուղագծեր, ինչն էլ, հավանաբար, պատճառ է դարձել, որ դիակի նեխման հոտը չեն զգացել:

Հարևանների փոխանցմամբ՝ մահացածը երկար տարիներ եղել է ֆուտբոլի մարզիչ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (2)

ANI
Չեմ հասկանւմ աղջիկը էդ ընթացքում չի հետաքրքրվել , հոր որպեսությամբ ? Չի զանգել , բարեկամներից տեղեկություն չի ունեցել? Էդ ինչից ելնելով ա էկել , որ հոր տունը սեփականաշնորհի? Դուռը ոնց ա բացել ? Մի բան էն չի
gayane
Անտարբերություն, անասնական անտարբերություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter