HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսական օժանդակություն` «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ ընկերություններին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ ընկերություններին, ինչպես նաեւ վերաբաշխել ՀՀ 2009թ. պետբյուջեն, փոփոխել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի որոշումը։ Դրանով առաջարկվում է փոխհատուցել միավորման անդամ հանդիսացող՝ աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների 2008թ. տարեկան գործունեության արդյունքով առաջացած, սակայն ՀՀ 2008թ. պետբյուջեից չփոխհատուցված, ինչպես նաեւ 2009թ. գործունեության արդյունքով առաջանալիք ԱԱՀ եւ պարտադիր սոցապահովության վճարի գծով կատարված (կատարվելիք) մուծումները։ Այդ նպատակով առաջարկվել է «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ին տրամադրելու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել ոչ ավելի, քան 53,8 մլն դրամ։ Կառավարությունը փոփոխել եւ լրացրել է նախկինում ընդունած իր երկու որոշումները, եւս երկու որոշում ուժը կորցրած ճանաչել։ Փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների՝ ՀՀ-ից մեկնելու, տեղաշարժի եւ ՀՀ վերադառնալու կապակցությամբ տրանսպորտային միջոցներից օգտվելու, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության հետ կապված ծախսերի փոխհատուցման մեխանիզմներն առ այսօր հիմնականում կարգավորվել են ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով։ Որոշումը հնարավորություն կընձեռի լիարժեք կարգավորել գործընթացը, ինչպես նաեւ սահմանված կարգով տնօրինել պետական բյուջեից այդ նպատակով հատկացված միջոցները։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter