HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սամվել Կարապետյան. «Ամոթս է գալիս»

«Էսօրվա մեր որ հեռուստաալիքը բացում ես, հայկական սերիալներ են. ատրճանակը սրա գլխին, նրա գլխին, սրան մորթեցին: Բամբասանք է. տղամարդիկ իրար են սպանում, կանայք էլ բամբասում են: Մեր սերիալները սրանք են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքերով` եթե այսպիսի «ղոչաղ ազգ էինք»` զենքով, զրահով, ապա ինչո՞ւ 1915 թ.-ին «1500 մարաշցի 3 ասկյարի ուղեկցությամբ գնաց Դեր Զոր»: Սամվել Կարապետյանի համոզմամբ` մենք այժմ նոր հայրենիք ենք կառուցում, և մեր սերիալները «hայրենասիրության, հայրենաշինության 1000 սցենար» կարող էին ունենալ: Մինչդեռ, հուշարձանագետի համոզմամբ` հայկական սերիալները «նույն ամերիկյան նյութերն են կապկում»: «Ամոթս է գալիս: Կապիկի՞ց ենք առաջացել»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter