Բաքվի հերթական ապատեղեկատվությունը
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրությամբ հերքվում է Բաքվի պաշտոնական քարոզչամեքենայի մոգոնած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր սեպտեմբերի 10-ի առավոտյան` ժամը 9-ի սահմաններում, հայկական ուժերն Աղդամի ուղղությամբ անցել են գրոհի, որի արդյունքում ղարաբաղյան ստորաբաժանումները տվել են 5 զոհ եւ 3 վիրավոր:
Համաձայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն տիրապետում են, ինչպես Աղդամի, այնպես էլ շփման գծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակին եւ ադրբեջանական ուժերին ստիպում պահպանել շուրջ 15 տարի առաջ հակամարտ կողմերի միջեւ հաստատված հրադադարի ռեժիմը:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված` գրոհի ընթացքում ղարաբաղյան կողմի տված 5 զոհի եւ 3 վիրավորի «փաստին», ապա դա ՊՆ մամուլի ծառայությունը որակում է որպես Բաքվի պաշտոնական քարոզչամեքենայի «վառ» երեւակայության հերթական արգասիքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել