HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Սյունիքի մարզում. 19-ամյա ուղեւորը մահացել է

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Խնձորեսկ գյուղի մոտակայքում, իրար են բախվել Գորիսի բնակիչ, 20-ամյա Արսեն Բաբայանի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի 65 ՍՕ 893 համարանիշի եւ 49-ամյա Հովիկ Արզանյանի վարած «ՎԱԶ-2121» («Նիվա») մակնիշի 52 ԼՕ 847 համարանիշի ավտոմեքենաները:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար վարչության Գորիսի փրկարարները:

Վթարի հետեւանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2109»-ի ուղեւոր, 19-ամյա Բաբիկ Գասպարյանը մահացել է:

Իսկ վարորդներն ու «ՎԱԶ-2121»-ի ուղեւոր, 35-ամյա Աիդա Մարգարյանը գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի քննիչ Հովիկ Ալեքսանյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի տուգանային հրապարակ:

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter