Վարդան Խաչատրյանը դեռեւս լռում է
Նա որեւէ կերպ չի մեկնաբանել «Ժատանգության» վարչության որոշումը
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին հեռացրել է կուսակցությունից՝ առանց կուսակցության լիազորման եւ կուսակցության անունից այլ քաղաքական ուժերի ղեկավար մարմինների նիստերին մասնակցելու, նրանց ղեկավար անձանց հետ միանձնյա բանակցություններ վարելու եւ այլ դրդապատճառներով:
Սակայն կուսակցությունը չի կարող Վարդան Խաչատրյանից վերցնել պատգամավորական մանդատը, դա հնարավոր է միայն Խաչատրյանի հրաժարականի դեպքում:
Վարդան Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել, քանի որ ինքը չի մասնակցել վարչության նիստին եւ ծանոթ չէ կայացված որոշմանը: Ավելի ուշ Խաչատրյանը խոստացավ հարցազրույց տալ, սակայն երբ «Ժառանգությունը» հրապարակեց վարչության նիստի որոշումները, որտեղ անդրադարձ կար նաեւ Վարդան Խաչատրյանին կուսակցությունից հեռացնելուն, վերջինիս բջջային հեռախոսն այլեւս անհասանելի էր:
«Ժառանգության» որոշ անդամներ «Հետքին» ասացին, որ Վարդան Խաչատրյանն անհասանելի է ոչ միայն լրագրողների, այլեւ կուսակցական շատ ընկերների համար: Հավանաբար, ԱԺ պատգամավորը մեկնաբանություններով հանդես կգա վաղը, նա ՀԺԿ գրասենյակում մասնակցելու է հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կլոր սեղանին` որպես զեկուցող:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել