HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԴաշտային հրամանատարները դեմ են «Արդեն անում ենք: Կամաց-կամաց ստացվում է: Կախված զարգացումներից` մենք էլ գործընթացը կամ կարագացնենք, կամ հանդարտ առաջ կգնանք»,- ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարներից Արկադի Կարապետյանը (Ագո)` պատասխանելով «Առավոտի» հարցին`Aravot չե՞ք պարաստվում համախմբել ձեր նախկին զինակիցներին և ավելի ակտիվ պայքար սկսել ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների: Նշենք, որ Արկադի Կարապետյանը և մի շարք այլ դաշտային հրամանատարներ դեմ են այս զարգացումներին և օրերս էլ համապատասխան հայտարարությամբ հանդես կգան: CHIԱլրաղացի Լյովը տուն է նվիրել Ինչպես հայտնի է, շուրջ մեկ տարի առաջ «Օդնոկլասնիկի» սրճարանում միջադեպ տեղի ունեցավ. ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի հրահանգով նրա թիկնազորը ծեծելով սպանեց 35-ամյա Անդրանիկ Բաբայանին, որն, ութ օր շարունակ կոմայից այդպես էլ դուրս չգալով, հիվանդանոցում մահացավ: Արդեն 2009 թ. մարտի 23-ին Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Վարդան Աբրահամյանի, հրապարակեց «Օդնոկլասնիկ» սրճարանի ծեծկռտուքի արդյունքում սպանված Անդրանիկ Բաբայանի գործով դատավճիռը: Այդ գործով մեղադրյալներ Սահակ Ազիզբեկյանը դատապարտվեց 8 տարի 6 ամիս ազատազրկման, Սամվել Ալիխանյանը` 2 տարի 6 ամսվա, իսկ Արմեն Սարգսյանը` 6 ամսվա ազատազարկման: Դատավճռի հրապարակումից հետո Անդրանիկի կինը` Աննա Մովսիսյանն ասել էր, որ իր համար այդպես էլ անհայտ մնաց, թե ովքեր, ինչու և որտեղ են իր ամուսնուն սպանել, քանի որ եղել է արագացված դատաքննություն, ընդամենը 3 նիստ: «Ոչ վկաներ բերեցին, ոչ բան, ոչ մի մանրամասնություն չգիտենք: Իրենք ինչ ուզեցին, արեցին: Ինձ թվում է` այս ամենը շոու էր, նույնիսկ մեղադրյալները հենց իրենք չէին, ինձ թվում է` նրանք «ախրանայի» աշխատող էլ չէին: Պարզապես մարդիկ էին, ովքեր իրենց վրա էին վերցրել մեղքը: Հնարավոր չէր, որ էդ ֆիզիկական տվյալներով անձն իմ ամուսնուն կարողանար էդ վիճակին հասցնել»,- ասել էր Անդիանիկի կինը` ավելացնելով, որ իմաստ էլ չեն տեսնում դատավճիռը բողոքարկելու: Օրերս տեղեկացանք, որ Ալրաղացի Լյովը Անդրանիկ Բաբայանի ընտանիքի` կնոջ և երկու անչափահաս փոքրիկների համար Հյուսիսային պողոտայում երկու սենյականոց բնակարան է գնել: Ընդգծենք, որ Անդրանիկն ու նրա ընտանիքը այն ժամանակ վարձով էին ապրում. երիտասարդի մահից հետո էլ նրանք դարձյալ վարձով էին ապրում: HJՔիթը` գետնով Երեկվանից ՀՀ կառավարությունը սկսել է 2010 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկումները: Առայժմ հայտնի է, որ բյուջեի հիմքում դրված է 1,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսում, իսկ ծախսային մասը կկազմի մեկ տրիլիոն դրամ: Եթե այս գումարը ներկայացնենք համեմատաբար կայուն արտարժույթով, ապա կստացվի, որ 2010 թ. պետական բյուջեն կազմելու է 1,8 մլրդ եվրո այն դեպքում, երբ ընթացիկ տարվա բյուջեն պետք է կազմի 2,4 մլրդ եվրո: Այլ կերպ ասած, 2010-ի բյուջեն մոտ 25 տոկոսով զիջելու է 2009-ի բյուջեին: ՀՀ ֆիանսների նախարար Տիգրան Դավթյանը քննարկվող բյուջեն որակել է որպես «համեստ, լարված և կայունացնող» ու նախարարություններում նախագիծը քննարկելու առաջ նախարարներին խնդրել է «ըմբռնումով մոտենալ ծախսերի կրճատումներին և լրացուցչ հայտներ չներկայացնել»: 2009 թվականի բյուջեն այդպես էլ չկրճատված և սերունդների առաջ լրջագույն խնդիրներ հարուցելուց հետո, փաստորեն, կառավարությունը դարձել է ավելի իրատես: Ինչպես ասում են, քիթը գետնին է գրսվել: Հայկական վրե՞ժ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել մի բանաձևի, որով առաջ է քաշվում հակամարտությունների հետևանքով Աբխազիայից ու Հարավային Օսեթիայից վտարված բնակչության` բնակության նախկին վայրեր վերադառնալու հարցը: Հիմքեր կան ենթադրելու, որ այս կերպ Հայաստանը վրեժխնդիր է եղել 2008-ի մարտին ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի առաջ քաշած բանաձևի նախագծին Վրաստանի կողմ քվեարկելու համար: AzgՄոսկվայում կտեղադրվի հուշահամալիր` Հայոց ցեղասպանության հիշատակին Սեպտեմբերի 8-ին Մոսկվայի քաղաքային դումայում կայացավ «Հուշարձանային արվեստի» քաղաքային կոմիտեի նիստ, որում քննարկվում էր Ռուսաստանի հայերի միության դիմումը` Մոսկվայում ստեղծել հուշահամալիր` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կոմիտեի անդամները, հաշվի առնելով, որ դիմող կողմը պատրաստակամություն է հայտնել ստանձնելու հուշահամալիրի ստեղծման բոլոր ֆինանսական ծախսերը, որոշում ընդունեցին ընդգրկել այդ համալիրը քաղաքային նշանակության հուշարձանների կառուցման ցուցակում: Հուշահամալիրը կարող է կառուցվել Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդարանի տարածքում, Օլիմպիական պողոտայի ու Տրիֆոնովյան փողոցի խաչմերուկում: HraparakՄարդու տունը վաճառել են ուրիշի Համբարձում Ղազարյանը չի հասցրել սեփականաշնորհել իր բնակարանը, դիմել է քաղաքապետարան, որտեղ ձգձգել են գործընթացը և ի վերջո Երվանդ Զախարյանի որոշմամբ տունը վաճառել այլ անձի: Երեկ հարկադիր կատարողներն ու ոստիկանները նրան վտարել են իր բնակարանից և տունը հանձնել նոր գնորդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter