HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Այո’, պատերազմ լինելու է, եթե հողերը հանձնենք, եւ խաղաղություն` եթե հողերը պահենք»

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արմեն Սարգսյանը: Նա գտնում է, որ եթե հայկական կողմը տարածքները հանձնի եւ Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք ունենա, ապա 5, 10 տարի հետո կամ մի հարմար պահի ադրբեջանցիները ոչ թե հարձակվելու են հայերի վրա ու մտնեն Ղարաբաղի ներսը` փորձելով գրավել գյուղերը, այլ միանգամից հարձակվելու են միջանցքի վրա, ինչի արդյունքում էլ Ղարաբաղը, կտրվելով Հայաստանից, ենթարկվելու է կապիտուլիացիայի: «Պատերազմ չլինելու համար պետք է հողերը պահել, հանձնումը բերելու է նոր պատերազմի եւ նոր կորուստների»,-ընդգծել է Ա.Սարգսյանը: Արմեն Սարգսյանը, անդրադառնալով այն հայտարարություններին, թե իբր ՀՅԴ-ն պատերազմի կոչ է անում, շեշտեց այն միտքը, որ պատերազմի կոչ անում են հենց  այն քաղաքական գործիչները, ովքեր հայտարարում են, որ տարածքները պետք է հանձնել, իսկ խաղաղության կոչ են անում այդ տարածքները պահել ցանկացողները: «Դաշնակցությունը միշտ կոչ է արել զենք վերցնել, երբ մեր ազգային շահերը ոտնահարվել են, ոչ թե ինքն է փորձել ուրիշի ազգային շահերը ոտնահարել»,-ավելացրել է նա: Խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություններից, ՀՅԴ ներկայացուցիչը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ այդ արձանագրություններում տեղ գտած`  տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու մասին կետը հենց վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, չնայած քաղաքական գործիչները պնդում են հակառակը: Ա.Սարգսյանը գտնում է, որ արձանագրություններում տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միասին պետք է նշվեր նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչի բացակայությունն, ըստ նրա, լուրջ բացթողում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter