HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սահմանի բացումը տնտեսական հսկայական վտանգներ է պարունակում Հայաստանի համար

«Մարգարայի բնակիչները մտավախություն ունեն, որ սահմանի բացումը տնտեսական լուրջ վտանգ է առաջացնելու: Ըստ նրանց` «թուրքերը կգան կործանելու, կբացեն սահմանն ու իրենց կճորտացնեն»: Դուք համամի՞տ եք տնտեսական վտանգի հետ կապված գյուղացիների մտավախությանը»: Այս հարցն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ տրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանին: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք իրականում նաև կառավարության մակարդակով, օրենսդրության մակարդակով այսօր պատրաստ չենք սահմանի բացմանը»: Նա նշեց, որ ՀՅԴ-ն դեռևս 8 ամիս առաջ հանրությանը և լրատվամիջոցներին ներկայացրել է «Հայաստան-Թուրքիա սահմանի բացման տնտեսական հետևանքները» 200 էջանոց ուսումնասիրությունը: Փաստաթղթում ներկայացվում են այն հսկայական վտանգները, որոնցով հղի է սահմանի բացումը` հաշվի առնելով այն առավելությունները, որոնք այսօր Թուրքիան ունի Հայաստանի նկատմամբ: «Եվ մենք այդ ամբողջ փաթեթը նաև պաշտոնապես հանձնել ենք Հանրապետության վարչապետին, կառավարությանը, որպեսզի իրենց ձեռքի տակ ևս լինի, և իրենք ևս նախապատրաստվեն: Բազմաթիվ օրենքների փոփոխություններ, նոր կարգեր է անհրաժեշտ մշակել, որպեսզի մենք գոնե մոտավորապես հավասար դիրքերում լինենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter