HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են զինվորական համազգեստով հանդերձավորված եւ ինքնաձիգերով զինվածնները

march-1_10.09.09 Նախկին Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի դեպքերի ուսամնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին են ուղարկել տեսասկավառակ մեկ լուսանկարով` 2008թ. մարտի 1-ին ժամը 16.00-ից 17.00-ի սահմաններում, Մելիք Ադամյան փողոցում գտնվող բանակային զինվորական համազգեստով հանդերձավորված եւ ինքնաձիգերով զինված անձանց պատկերներով: «Մինչեւ Ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցի հրապարակումը, ակնկալում ենք, որ ԱԺ հանձնաժողովը կպարզի. -    Արդյոք բեռնատար մեքենայի մեջ գտնվող, ինքնաձիգերով զինված համազգեստավոր անձինք զինծառայողներ են:  Եթե այո, ապա ՀՀ ԶՈՒ ո՞ր կառույցի եւ ո՞ր ստորաբաժանման մարտիկներ են: -    Արդյո՞ք նույն լուսանկարի երկրորդ պլանում պատկերված դիմակավոր, սեւ համազգեստով զինված անձինք զինծառայող կամ ոստիկանական հատուկ նշանակության  ջոկատային ստորաբաժանումների մարտիկներ են: Եթե այո, ապա որ ստորաբաժանումից են: Տեղեկացնում ենք, որ խնդրո առարկայի առնչությամբ Փաստահավաք խմբի` Ձեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերում կան արժեքավոր նյութեր»,-պահանջում են նախկին Փաստահավաք խմբի անդամները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter