HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ադրբեջանցիները գողացել են 20 կով

11_09-kov

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Ադրբեջանին սահմանամերձ Վահրավար գյուղի բնակիչների 20 կովերը ադրբեջանական բանակի սահմանապահ զինվորները սեպտեմբերի 2-ին առեւանգել են: Ըստ Վահրավարի համայնքապետ Սարգիս Առաքելյանի` ադրբեջանցի զինվորների գողացած կովերից 2-ը համայնքապետինն էին: Սովորականի նման, այդ օրը անասուններն արածում էին գյուղի վերեւի հատվածում գտնվող արոտավայրում:

Գյուղի 8 ընտանիքի պատկանող բոլոր խոշոր եղջերավոր անասուններին վերադարձնել դեռ չի հաջողվել, քանի որ սեպտեմբերի 2-ից հակառակ կողմից գնդակոծություններ են սկսվել: Համայնքապետի կարծիքով` սեպտեմբերի 2-ից ադրբեջանական կողմից մերթընդմերթ կրակոցները ԼՂՀ-ի անկախության օրվա հետ են կապված: Մի քանի օր տեւած հրետակոծությունից հետո 20 կովից միայն 6-ն է վերադարձել գյուղ:

«Մեր սահմանապահները հաստատել են կատարվածը, այժմ նրանք քայլեր են ձեռնարկում, որպեսզի բանկցությունների շնորհիվ վերադարձվեն գյուղացիների անասունները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահրավարի համայնքապետը: Վերջինս փաստեց նաեւ, որ մինչև օրս նման դեպք իրենց գյուղում չի եղել:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ սահմանապահ կորպուսի հրամանատարի հետ խոսել են, իրավիճակը վերահսկվում է սահմանամերձ գոտում, աշխատանքներ են տանում անասուններին հետ բերելու:

«Համենայնդեպս, երևի մի քանի ընտանիք տուժեն, ու հակառակ դեպքում մենք կաջակցենք այդ մարդկանց»,- ասաց մարզպետը` հավելելով, որ այստեղ նաեւ անասնապահի թերությունն է: «Ուշադիր չի եղել, ու գուցե մի քանի մետր անասունները առաջ են անցել, ու այլևս հնարավոր չէր հետ բերել»,- պարզաբանեց Ս. Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter