Մեղադրողը պահանջեց մեկ տարի ազատազրկում և 100 հազար դրամ տուգանք
Շուտով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը կհրապարակի երիտասարդ ընդդիմադիր Վահագն Գևորգյանի գործով դատավճիռը:
Քիչ առաջ դատարանը լսեց մեղադրական և պաշտպանական ճառերը և հեռացավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու:
Հիշենցնենք, որ 18-ամյա Վահագնը մեղադրվում է քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») և 136 հոդվածով («Վիրավորանք»):
Նշենք նաև, որ մեղադրող դատախազը պահանջեց ազատրազրկում` մինչև մեկ տարի ժամկետով և տուգանք` 100 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել