HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԵվրոպայում` «անթուղթի կարգավիճակով» Արդեն ավելի քան մեկ տարի Եվրոպայում «անթուղթի» կարգավիճակով ու իր գոյությունը մի կերպ քարշ տվող ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ինքը, իր կարծիքով, դարձել է ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերի և նրա տիկնոջ` Նատալիա Հրուշայի զոհը:  AravotԱստղիկն աշխատել է դեսպանի ընտանիքում և նրա տիկնոջ առաջարկով և վերջինիս հետ 2008թ. մայիսին մեկնել է Բրյուսել: «Տիկին Հրուշան գիտեր, որ ես ընտանեկան և ֆինանսական պրոբլեմներ ունեմ, և ասել էր, թե կօգնի արտերկրում հաստատվել»,- պատմեց Դանիելյանը: Արդեն Բրյուսելում դեսպանի տիկինը բացատրել էր դա անելու իր տարբերակը` Աստղիկին խորհուրդ տալով քաղաքական ապաստան խնդրել` վկայակոչելով Հայաստանում տեղի ունեցած մարտյան դեպքերը: HraparakՄեղադրանքը կարող է փոխվել Մարիամ Սուխուդյանի գործով նախաքննությունը նոր թափ է ստացել: Հնարավոր է, որ քննիչները շուտով փոխեն մեղադրանքը: Երեկ Էրեբունու ոստիկանության քննիչ Ռուբեն Մեսրոպյանը հարցաքննել է թիվ 11 հատուկ դպրոցի 1990թ. շրջանավարտներ Լ. Ա.-ին և Մ. Ժ.-ին: Հարցաքննության ժամանակ կանայք հաստատել են այն, ինչ ավելի վաղ ասել էին «Հրապարակին», որ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը պարբերաբար ծեծի է ենթարկել իրենց, իսկ հայոց լեզվի ուսուցիչը սեռական ոտնձգություններ է կատարել նրանցից մեկի` Մ. Ժ.-ի նկատմամբ: Թվում է` պետք է հասկանար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը երեկ քննարկել է ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի ներկայացրած «Երեխայի իրավունքների մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունները: Առաջարկվում է «արգելել հեռուստահաղորդումներում օգտագործել ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող հաղորդումները, ինչպես նաև սահմանափակել անչափահասների վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստահաղորդումների հեռարձակման ժամերը»: Թվում է` առանց օրենքում ամրագրելու էլ հեռուստատեսությունը պետք է հասկանար, որ չի կարելի «վարկաբեկել ընտանիքը» և այլն, բայց մեր հեռուստաընկերությունները զբաղված են ազգային արժեքների վարկաբեկմամբ, մեր կյանքում քրեագողական կանոններ ներդնելով, երիտասարդ սերնդին ապականելով: Ընդ որում` ամենից բացասականը հենց Հանրայինի գործունեությունն է: Hayoc-ashxarhԶուտ հայկական հիվանդություն Տոն, որը միշտ մեզ հետ է «Վստահ եմ, եթե կառավարությունը հրապարակի մի դատարկ թուղթ, վստահաբար կլինեն մարդիկ` Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, որոնք կբողոքեն դրա դեմ, կպահանջեն նախագահի հրաժարականը, կհայտարարեն, որ երկիրը ձեռքից գնում է, որովհետև խնդիրը թղթի մեջ չէ` Պողոսի, Պետրոսի կամ Մարտիրոսի մեջ է: Եթե հայ-թուրքական արձանագրությունների փոխարեն հրապարակված լիներ բազմապատկման աղյուսակը, հավատացնում եմ` արձագանքը նույն էր լինելու: Ավելին, եթե հայերը և ադրբեջանցիները վաղը պայմանագիր ստորագրեն Ղարաբաղը Հայաստանին միացնելու վերաբերյալ, էլի կինեն մարդիկ, որոնք կանհանգստանան, կաղմկեն, կդժգոհեն, թե այս բառն այնպես չի գրված, կամ այս ստորակետը նշանակում է, որ ինչ որ բան տվել կամ ինչ որ բան ծախել ենք: Ինձ համար ուղղակի անհասկանալի է, երբ խելացի հորաքույրները և մորաքույրները լուրջ դեմքով քննարկում են` շրջափակման մեջ ապրելը լա՞վ է, թե՞ վատ: Այս քննարկումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը փակ է և համարժեք չի արձագանքում  մարտահրավերներին, որ մեր առջև կանգնած են: Եվ սա իսկապես խնդիր է` «տոն», որը, ցավոք սրտի, միշտ մեզ հետ է»,- արձանագրում է Ալեքսանդր Իսկանդարյանը: CHIԼայն հեռանկարներ «Մենք հնարավորություն ենք ստանում մեր պատմական հայրենիքում ներդրումներ անելու և հոգեբանորեն համարելու, որ այդ հողը մերն է»,- հայտրարարել է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին: «ՉԻ» - Սա, իհարկե, փայլուն գաղափար է: Պարզապես հարց է ծագում` ինչո՞ւ պիտի հայ գործարարները «նաղդ» հայրենիքը թողած` ներդրումներ անեն «պատմական հայրենիքում»: Բացի այդ էլ, այդ ո՞ր տրամաբանությամբ է պրն Ղազարյանը խորհուրդ տալիս, ասենք, զարգացնել զբոսաշրջության ոլորտը, օրինակ, Վանա լիճի ափին: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, ըստ «ազգային քաղաքական մտքի», դա նշանակում է ֆինանսավորել  թուրքական բանակը: Բայց պատկերացնո՞ւմ եք, թե հայկական ներդրումներից հետո ինչ օրը կընկնի Վանա լիճը, քանի «հանգստյան տներ» ու «քեֆի վայրեր» կհայտնվեն լճի ափին և այլն: Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքում եղած հայկական եկեղեցիները վերանորոգելուն, ապա միանգամից ասենք, անող եք` Հայաստանի տարածքից սկսեք, և ոչ թե ամեն եկեղեցու պատի տակ «օբյեկտ» կառուցեք` հարակից աղբանոցով և այլ «ատրիբուտներով»: Իսկ դուք շարունակեք քննարկել Լեհական աղբյուրների համաձայն` արդեն հայտնի է դարձել, որ Հայաստանը պատրաստվում է Լեհաստանից երեք երկաթուղային շարժակազմ գնել` հայ-թուրքական երկաթուղային կապը սպասարկելու համար: «ՉԻ» - Հիմա հասկացա՞ք, թե ինչ կարևորագույն նշանակություն են ունենալու ողջամիտ ժամկետներում ծավալված «հասարակության լայն քննարկումները»: Դրանք, փաստորեն, ձևական բնույթ են կրելու, որովհետև որոշումն արդեն ընդունված է: Ուշադրություն դարձրեք` ըստ նույն աղբյուրների, շարժակազմերի գնման շուրջ բանակցությունները վարել է Լեհաստանում Հայաստանի դեսպանը, ով, հասկանալի է, «ինքնագլուխ» նման բան չէր անի: Այսինքն` որոշումն ընդունվել է ամենաբարձր մակարդակով և Սերժ Սարգսյանը համարում է, որ համաձայնագրերի վավերացումը «տեխնիկայի խնդիր է»: Ի դեպ, հետաքրքիր է նաև, որ հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման է տրված Ռուսաստանին, և նույնիսկ մեր երկաթուղու համար անհրաժեշտ «բոլտերն» են ներկրվում Ռուսաստանից: Հետաքրքիր է` ինչո՞ւ է որոշում ընդունվել նոր շարժակազմերը գնել ոչ թե Ռուսաստանից, այլ Լեհաստանից: Գուցե ռուսներն իրականում այնքան էլ ոգևորված չե՞ն հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարով: AzgԱդրբեջանը զենքի համատեղ արտադրանք է սկսում Իսրայելի և Թուրքիայի հետ Այդ մաիսն տեղեկացնում է Turkishny.com կայքէջը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալության հաղորդագրությունը: Ըստ դրա` պաշտպանության նախարարության պատասխանատուներից մեկընշել է, որ նախատեսվում է Թուրքիա-ադրբեջան-Իսրայել համատեղ գործարանի կառուցւոմը, որտեղ կարտադրվեն զրահամեքենաներ, շարժական կամուջ և զրահապատ բեռնատարներ ադրբեջանական բանակի համար: Գործարանի կառուցմանը մասնակցելու են Իսրայելից և Ադրբջանից մեկական, իսկ Թուրքիայի` երկու ընկերություն: Ի դեպ, վերջերս թուրքական «Ռոքետսան» ընկերության ջանքերով Ադրբեջանը սկսել է հրթիռներ արտադրել: APA-ի վկյաումթամբ` ադրբեջանն առաջիկա տարիներին ծրագրում է 17 նոր գործարանների կառուցում, որոնցում արտադրվելու են զենքի 435 տեսակներ: Հայ ճեմարանականները չեն արտաքսվի Իսրայելից Երուսաղեմի Հին քաղաքում հայ և հրեա երիտասարդների միջև օրերս տեղ իունեցած միջադեպից հետո Իսրայելի ներքին գործերի նախարարությունը որոշում էր կայացրել երկրից արտաքսելու Հայոց պատվիրակության Ժառանգավորաց վարժարանի ուսանողներ Նարեկ Հովհաննիսյանին և Դավիթ Հարությունյանին: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, սակայն, բեկանել է այդ որոշումն ու ձերբակալված ուսանողներին ազատ արձակել: Նրանք Հայաստնաի քաղաքացիներ են և արդեն մեկ տարի է` ուսանում են Երուսաղեմի Հայոց վանքում: Երուսաղեմի պատրիարքարանը մեծ ջանքեր է գործադրել երիտասարդնեին առանց նախապայմանների ազատ արձակելու համար: Հայ ճեմարանականների և հոգևորականների վրա թքելու հրեա օրթոդոքսների ուղտային սովորույթը նոր երևույթ չէ և վերջին մի քնաի տարիներին պարբերաբար կրկնվում է: Սակայն իսրայելի նոերքին գործերի նախարարությունը դրա դեմն առնելու փոխարեն ուժեղացնում է հայերի դեմ կիրառվող պատճամիջոցները: HJԱնցել են սահմանը Երեկ, վաղ առավոտյան, ԼՂՀ ՊԲ մեր աղբյուրներից տեղեկություններ ստացանք, որ Ադրբեջանական բանակի մի քանի ուղղաթիռներ (նշվում են տարբեր թվեր` 8-ից 10) Աղդամի կողմից հատել են Ղարաբաղա-ադրբեջանական գիծը, անցել ԼՂՀ-ի տարածք եւ որոշ ժամանակ օդում սավառնելուց հետո, հետ են թռել Ադրբեջան: Հայկական կողմը, որքան էլ տարօրինակ է, ոչինչ չի ձեռնարկել ուղղաթիռների ընթացքը կասեցնելու համար, թեև նման դեպքերում հակաօդային պաշտպանության ուժերը պարտադիր պետք է արձագանքեին: Ավելի ուշ միջադեպի վերաբերյալ, ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ, որտեղ նշվում էին, թե ադրբեջանական ուղղաթիռները նախատեսված պլանային թռիչք են իրականացրել Ղարաբաղի ուղղությամբ: Ամենաուշագրավն այն է, սակայն, որ ԼՂՀ ՊԲ-ն մինչեւ ուշ երեկո քար լռություն պահպանեց եւ հանդես չեկավ որեւէ մեկնաբանությամբ: Փոխանակո՞ւմ Հավաստի աղբյուներից երեկ հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայստանն ու Վրաստանը կարող են տարածքային փոխանակություն կատարել, ինչը հնարավորություն կտա ճշգրտել և իրավականորեն ամրագրել երկու երկրների սահմանները: Մասնավորապես` հայտնի է դարձել, որ հայկական կողմը Վրաստանին կարող է զիջել սահմանային Բավրա գյուղին հարող մոտ 1.5 հազար քմ համայնքային հողեր, որոնք ներկայումս վերահսկում են վրացի սահմաանպահները` դրանք համարելով վրացական: Այս տարածքի դիմաց վրացական կողմը Հայաստանին է հանձնելու Մառնելուիից ոչ հեռու գտնվող Խոժոռնի գյուղը, որը 1921թ. նոյեմբերին ստորագրված հայ-վրացական համաձայնագրով անցել էր Վրաստանին: Հայ-վրացական տարածքային վեճը նման ճանապարհով կարգավորելու հնարավորությունը քննարկվել է նաև Երևանում երեկ կայացած Սահմանազատման հարցերով հայ-վրացական աշխատանքային հանձնաժողովի նիստում: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի  «խիստ զբաղվածության» պատճառով` պաշտնական մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: 168-jamՍոցիալապես անապահով խավը Սեպտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ռուսաստանի փոփ երգի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի համերգը: Մինչ այդ, սակայն, հայտնի երգչուհու համերգի կազմակերպիչները Հայաստանում տիրող «բարքերից» զարմանալու ցնցող առիթներ են ունենում: Այն, որ մեր համերգասրահների տեխնիկական վիճակը որևէ կերպ չի համապատասխանում միջազգային չափանիշներին, այլևս նորություն չէ: Բայց այն, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները կարող են կազմակերպիչներից «ձրի» տոմս «ուզել»` դա իսկապես ոչ միայն զարմանալու, այլև ամաչելու առիթ է: Ա. Պուգաչովայի համերգի կազմկերպիչների հետ ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատանքներին մասնակցող մեր աղբյուրները տեղեկացնում են, որ օրեր առաջ համերգի կազմակերպիչներին են զանգահարել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի անունից տոմսեր են պահանջել: Իսկ երբ կազմակերպիչը զարմանալով հարցրել է` բայց ո՞վ է Արթուր Բաղդասարյանը, վերջինս պատասխանել է. «Ո՞նց թե, չգիտե՞ք Արթուր Բաղդասարյանն ով է, նա «ՕԵԿ» նախագահն է, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը»: Այս պատասխանից հետո ազգությամբ ռուս կազմակերպիչը զարմացած պատասխանել է. «Հետո՞ ինչ, որ անվտանգության խորհրդի քարտուղարն է, սա բիզնես նախագիծ է, գնացեք, տոմսերը գնեք»: Մեր տեղեկություններով` Ա. Պուգաչովայի համերգի կազմակերպիչները, ովքեր Ռուսաստանում բավական ճանաչված մարդիկ են` նմանատիպ հեռախոսազանգերից այնքան ապշած են, որ փորձում են ճշտել, թե արդյո՞ք Հայաստնաում պաշտոն զբաղեցնող մարդկանց այսօրինակ վարքագիծն «ավանդույթ» է, թե՞, այնուամենայնիվ, ոմանք այս համերգին մասնակցելու համար պատրաստ են վճարել: Այս միջադեպից  հետո համերգի տեխնիկակակն հարցերով զբաղվող հայաստանցիներն Ա. Բաղդասարյանի փոխարեն ամաչել են: ոմանք նույնիսկ հեգնելով առաջարկել են դրամահավաք կազմակերպել և անվտանգության խորհրդի քարտւողարի համար տոմս գնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter