HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարդիկ խաչակնքվում են, որ անփորձանք դուրս գան մշակույթի տնից

12_09-kulturayi-tun Արդեն քանի տարի է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տունը վթարային վիճակում է: Հատկապես տարեց մարդիկ երանությամբ էին հիշում, թե տարիներ առաջ ինչ մշակույթի տուն են ունեցել եւ ինչ պարային ու երգչախմբեր են այցելել Վարդենիս:Վերջին տարիներին էլ մեկ-մեկ ելույթներ լինում են մշակույթի տանը, սակայն ամեն ելույթից առաջ մարդիկ խաչակնքվուն են, որ անփորձանք դուրս գան մշակույթի տնից: Շենքը 70-ական թվականների կառույց է եւ այժմ խիստ անմխիթար վիճակում է: Շենքի պատերն այնքան խոնավ են, որ բորբոս է բռնել: «Մեր մշակույթի տունը, կարելի է ասել 36 համայնքների կենտրոնն է: Վարդենիսի գյուղերում էլ կան մշակույթի տներ, բայց մեր քաղաքինը միակ գործողն է: Այսօր հիմնովին վերանորոգման կարիք ունի: Տանիքն ամբողջովին քայքայված է եւ մի օր էլ կարող է արտակարգ իրավիճակ առաջանալ»,-ասաց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը: 12_09-mshakuyti-tunՔաղաքապետը դիմել է հանրապետության նախագահին, վարչապետին եւ խնդրել է շենքի վերանորոգումն ընդգրկել վերանորոգման ծրագրերում կամ այլ կերպ աջակցություն ցուցաբերել: Սակայն դեռ պատասխան չկա: Այդ շենքում է տեղակայված քաղաքային ու մանկական գրադարանը, շախմատի տունը, պարային համույթը, ժողգործիքների անսամբլը: Փլվող տանիքի տակ են հավաքվում նաեւ հայրենական պատերազմի մասնակիցները, որոնց համար քաղաքապետը առանձին սենյակ է հատկացրել` նարդի, շախմատ խաղալու համար: «Ուզում եմ, որ այդ կենտրոնը լիարժեք լինի, մարդիկ սիրով գան մշակույթի տուն եւ այնտեղ զբաղմունք գտնեն»,-ավելացրեց քաղաքապետը: Վոլոդյա Խլոյանի հաշվարկներով, մշակույթի տունը կարգի բերելու համար անհրաժեշտ է մոտ 400 միլիոն դրամ: «Ճիշտ է, մշակույթի տունը համայնքային ենթակայության է, բայց մենք այդքան ֆինանսական հնարավորություն չունենք, որ ինքնուրույն հոգանք շենքի վերանորոգման ծախսերը»,- նշեց Վ. Խլոյանը: Վարդենիսցիները փաստում են, որ քաղաքում ինչ քանդվում է այլեւս չի վերանորոգվում: Տարիներ առաջ Շուշան Պետրոսյանի համերգից 1-2 օր առաջ քանդվեց քաղաքի մարզադաշտի տրիբունաներից մեկը: Երջանիկ պատահականությամբ ոչ ոք դրանից չտուժեց: Արդեն անցել է 4 տարի, սակայն փլված եւ այժմ էլ իրենից վտանգ ներկայացնող տրիբունան մնացել է առանց վերանորոգման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter