HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Մեղավոր ճանաչվեց, հետո համաներվեց

12-09_V.GevorgyanՔիչ առաջ դատավոր Գագիկ Պողոսյանը 18-ամյա Վահագն Գեւորգյանին մեղավոր ճանաչեց քրեական օրենսգրքի 136-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով` «վիրավորանք» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Վահագնը դատապարտվեց 1 տարի ազատազրկման եւ 80 հազար դրամ տուգանքի, սակայն նա կխուսափի պատասխանատվության կրումից, քանի որ դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո երիտասարդը համաներվեց: «Ես հասնելու եմ արդարացման դատավճռի, սակայն ոչ թե Հայաստանում, այլ եվրոպական ատյաններում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց 18-ամյա Վահագնը: Նա իր պաշտպանական ճառում շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ  հետապնդում իրականացրած անձանց: «Նրանք իրենց գործողություններով կրկին արդարացրին եւ ամրապնդեցին, որ իմ քաղաքացիական կեցվածքը ճիշտ եւ արդարացի է: Ես իմ գործողություններով ցանկանում եմ նպաստել, որպեսզի իմ նկատմամբ գործ սարքած եւ ապօրինի հետապնդում իրականացրած անձանց զավակները վաղը ապրեն այնպիսի Հայաստանում, որտեղ իրենց նմանները փողոցում չհարձակվեն իրենց զավակների վրա»,- դատարանում հայտարարեց երիտասարդ ակտիվիստը: Հիշեցնենք, որ Վահագնի գործով որպես տուժող եւ վկաներ էին անցնում ոստիկանության աշխատակիցները: «Նրանց ցուցմունքները հակասում էին իրար, մեկն ասում էր, թե ես դիտավորյալ հարվածել եմ իրեն, մյուսն ասում էր` պատահական եմ խփել, 3-րդն էլ ասաց, թե ընդհանրապես չեմ հարվածել»,- «Հետքի»-ին ասաց Վահագն Գեւորգյանը: 12-09_V.ElbakyanՆրա պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ «Հետք»-ին ասաց, որ դատարանի վճիռն անակնկալ չէր իրենց համար: «Համաներումը մեզ չի բավարարում, մենք բողոքարկելու ենք դատարանի վճիռը վերաքննիչ ատյանում»,- հայտարարեց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter