HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճարտարագիտության աշխարհը»՝ ԴիջիԹեք 2011 միջազգային ցուցահանդեսում

Հոկտեմբերի 7-9-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի «Ճարտարագիտության աշխարհ» բաժինն այս տարի կներկայացնեն ավելի քան 30 հայկական և մի շարք միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնք հանդես կգան տարբեր ծառայություններով և լուծումներով՝ արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում:

«Ճարտարագիտության աշխարհը» կներառի ճարտարագիտական բիզնես, ճարտարագիտական կրթություն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտության և տեխնիկայի թանգարան բաժինները:

Ճարտարագիտական բիզնես և հայկական տեխնոլոգիաների արտահանում բաժիններում կներկայանան մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող, մարքեթինգային, բրոքերային, ֆինանսական, հաշվապահական և այլ կազմակերպություններ, որոնք կառաջարկեն իրենց ծառայությունները նորաստեղծ ճարտարագիտական ընկերություններին:

Ճարտարագիտական նորարարական լուծումներ են ներկայացնելու ոչ միայն արդեն կայացած, այլև տասնյակ նորաստեղծ ընկերություններ, որոնց թվում են Bitlis-MEN-ը, Pegasus Logic-ը, Olymp Engineering-ը, Ovak Technologies-ը, Project Integration-ը, Rafa Solutions-ը, Innovative Solutions-ը:

Նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն թայվանական Դ-Լինկ ընկերության ինժեներական ստորաբաժանումը, սինգապուրյան Singapore Technologies Kinetics ընկերությունը, ռուսական Ուրարտու Թեքնոլոջիս և այլ կազմակերպություններ:

ԴիջիԹեք ցուցահանդեսի ընթացքում այս տարի առաջին անգամ կանցկացվի ՏՏ աշխատանքային տոնավաճառ, որի շրջանակներում ճարտարագիտական ընկերությունները, ինչպես նաև տոնավաճառին մասնակցող մյուս ընկերությունները կսպասեն ինժեներական կրթություն ստացած կամ ՏՏ ոլորտում աշխատել ցանկացող երիտասարդներին և տեղում կներկայացնեն իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը: Արդյունքում տեղի կունենա գործատուի հետ անմիջական հանդիպում, ինչն էլ աշխատանք ձեռք բերելու իրական հնարավորություն է:

ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր Ռուզան Ապրեսյանի տեղեկացմամբ՝ ցուցահանդեսը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter