HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Նուբարաշենի 11 դպրոցի վերաբերյալ բաց նամակի հիմքով վարչական վարույթ է հարուցվել

12-09_11-hatuk-dprocԵրիտասարդ ակտվիստները սեպտեմբերի 1-ին բաց նամակ էին հանձնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, որով վերջիններիս ուշադրությունն էին բեւեռել Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի վիճակի և դրա շուրջ ծավալված իրադարձությունների վրա` պահանջելով նրանց միջամտությունն ու խնդիրների կարգավորումը:Բաց նամակում նշված խնդիրները հետեւյալն են. կրթության ցածր որակ, թերի ու անախորժ սնունդ, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք եւ սեռական ոտնձգություններ: Այս ամենը կամավոր երիտասարդներն արձանագրել էին դեռեւս նախորդ տարի, սակայն այս ուսումնական տարվա սկզբին եւս մեկ անգամ հիշեցրին պաշտոնյաներին այդ մասին: «Էկոդար» հասարակական կազմակերպության անդամ Հրայր Սավզյանը պատասխան է ստացել առողջապահության նախարարությունից հետեւյալ բովանդակությամբ. «Հիմք ընդունելով «Վարչարարական հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 1-ին մասի «ա» կետը` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի 2009 թվականի սեպտեմբերի 2-ի գրությամբ ներկայացված բաց նամակի հիման վրա 03.09.2009 ՀՀ առողջապահւթյքան նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունում հարուցվել է վարչական վարույթ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter