HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական ուղղաթիռներն Արցախ չեն մտել

12_09-MilԱյսօր հայկական թերթերից մեկը գրել է, որ երեկ Ադրբեջանական բանակի 8-ից 10 ուղղաթիռներ Աղդամի կողմից հատել են Ղարաբաղա-ադրբեջանական գիծը, անցել ԼՂՀ-ի տարածք եւ որոշ ժամանակ օդում սավառնելուց հետո, հետ թռել Ադրբեջան: Այս առնչությամբ ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը տեղեկացնում է, որ նախօրեին ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ադրբեջանական տարածքում՝ շփման գծից 6-7 կմ հեռավորության վրա, արձանագրել են ուղղաթիռների թռիչք: Սակայն դա եղել է Ադրբեջանի տարածքում և հայկական կողմը պատասխան գործողությունների չի դիմել: «Միաժամանակ հայտնում ենք, որ ԼՂՀ օդային սահմանները մշտապես հսկվում են ԼՂՀ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից, և սահմանը խախտելու ցանկացած փորձ վճռականորեն կկասեցվի»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter