Վարչապետ Սարգսյանը պարգևատրվել է
Հայաստանի վարչապետ, Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդության առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է եղել սեպտեմբերի 11-13-ը Երեւանում, Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությանը։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկի կողմից պարգեւատրվել է Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով։
Առաջնությանը մասնակցում են 38 երկրից ժամանած մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ տղաների հավաքականներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել