
Այսօր տեղի է ունեցել Արցախի ժուռնալիստների միության 3-րդ համագումարը, որի ընթացքում համագումարի մասնակիցները քննարկել են ինչպես Ղարաբաղի լրատվական դաշտին ու լրագրողների մասնագիտական խնդիրներին վերաբերող հարցեր, այնպես էլ ծանոթացել են միության վարչության կատարած աշխատանքներին, որոնց մասին հաշվետվությամբ հանդես է եկել ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:
Նրա խոսքերով, միության նախաձեռնությամբ կազմակերպվել են մամուլի ասուլիսներ, անց են կացվել հասարակական հարցումներ, օժանդակություն է ցուցաբերվել շրջանային խմբագրություններին եւ այլն: Համագումարի ընթացքում անց է կացվել նաեւ միության վարչության եւ նախագահի ընտրություն, միության նախագահ է վերընտրվել Կիմ Գաբրիելյանը:
Միության հավանությանն է արժանացել նաեւ արցախյան առաջին պարբերականի լուսընծայման օրը` մայիսի 23-ը, ժուռնալիստների օր նշելու առաջարկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել