HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Արմեն Հարությունյանը հետաքրքրվել է Նուբարաշենի դպրոցի քրեական գործով

12-09_Armen-HarutyunyanՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է գլխավոր դատախազություն` խնդրելով իրեն ծանոթացնել Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերին: Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերին «Հայլուրով» եթեր էին հեռարձակվել տեսանյութեր, որտեղ հատուկ դպրոցի սաները պատմում էին, թե ինչպես է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանը անառակաբարո գործողություններ կատարել իրենց նկատմամբ: Էրեբունու  քննչականում դեպքի առթիվ հարուցվել էր  քրեական գործ, սակայն ոչ թե ուսուցչի դեմ, այլ «Զրպարտություն» հոդվածով: Վեց ամիս անց քննիչները մեղադրանք առաջադրեցին երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին, որը «Հայլուրով» հեռարձակված տեսանյութերից մեկի հեղինակն է: 12-09_Mariam-SukhudyanՄարիամը մեղադրվում է  քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով` «շահադիտական դրդումներով սուտ մատնություն», որի համար նախատեսված պատիժը 3-5 տարի ազատազրկումն է: Մի քանի տասնյակ երիտասարդներ բազմաթիվ ակցիաներ են արել ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի: Առաջադրված մեղադրանքը համարելով ապօրինի` սեպտեմբերի 1-ին երիտասարդները բաց նամակ էին հանձնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ Մարդու իրավունքների պաշտպանին` պահանջելով նրանց միջամտությունն ու խնդիրների կարգավորումը: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Գրիգորյանցը «Հետքին» տեղեկացրեց, որ Պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի իրեն տրամադրեն  քրեական գործին վերաբերող նյութերը: «Դեռ չեն տրամադրել, բայց դիմումի ժամկետն ուժի մեջ է»,- ասաց Գրիգորյանցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter