HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Արմեն Մարտիրոսյանը «Հայկական ժամանակին» դատի չի տա

14-09_A.Martirosyan«Կարծում եմ` այս պահին չարժե թերթին դատի տալ. այնուամենայնիվ «Հայկական ժամանակը» կարծես թե ընդդիմադիր թերթ է որոշակի առումով, եւ ես չեմ պատրաստվում իշխանությունների ջրաղացին ջուր լցնել` եւս մեկ անգամ թերթին դատի տալով»,- «Հետքի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» սեպտեմբերի 9-ին գրել էր, թե 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության համամասնական ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով տանելիս, 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը հայտնվել էր 8-րդում, իսկ 8-րդը զբաղեցնող Մովսես Արիստակեսյանը` 9-րդում: Ըստ թերթի` սա արել է կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, ով Արմեն Մարտիրոսյանի հետ «խաղում է իշխանության խաղը», և նրանց նպատակն է կազմաքանդել «Ժառանգությունը»: «Միայն մի բան կարող եմ ասել, որ ամբողջությամբ զառանցանքներ են»,- «Հետքի» հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանն այսպես է մեկնաբանել թերթի հրապարակումը: Թեեւ «Ժառանգության» վարչության անդամները հայտարարել են, որ թերթի հրապարակած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, նրանք չեն պատրաստվում իրավական պատասխանատվության ենթարկել «Հայկական ժամանակին»:  «Կարծում եմ` ավելի ուշ իրենք կզղջան իրենց տպագրածների համար»,- ասում է Արմեն Մարիտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter