«ՀԱԿ-ն ու իշխանությունն են մեղավոր «Ժառանգության» պառակտման մեջ»
Ըստ Վահան Հովհաննիսյանի` «Ժառանգություն» կուսակցությունը անընդհատ ճնշման է ենթարկվում Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության կողմից: «Երկուսին էլ հավասարապես ձեռնտու է, որ «Ժառանգությունը» կոտրվի, թուլանա, մեկը հարվածում է, մյուսը չարախնդում է, կամ հակառակը»,- կարծում է Հովհաննիսյանը:
«Ամեն ինչ անում են, որպեսզի վերանա այն ճնշումը, որը նախագահին պետք է ստիպի փոփոխություններ անել հայ-թուրքական նախաստորագրած արձանագրության մեջ: Ամեն ինչ անում են, որպեսզի քայքայվեն ու փլուզվեն այն ուժերը, որոնք կարող են գործադրել այն ճնշումը, սա է բացատրում, թե ինչ տեղի ունեցավ «Ժառանգության» հետ»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Վահան Հովհաննիսյանն ասաց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւս ենթարկվում է երկկողմանի ճնշումների. «Մենք պարզապես ավելի երկար փորձ ունենք եւ սովոր ենք նման ճնշումների, առաջին դեպքը չէ: Մեզ ճնշում են թե ծայրահեղ ընդդիմադիր, թե ծայրահեղ իշխանամետ ուժերն ու նրանց մամուլը»,- ասում է Վահան Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել