HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

« ...Օր առաջ ազատ տեսնել Սարգիս Հացպանյանին»

01_08-S-HatspanyanՄենք, ներքոստորագրյալներս, խորապես մտահոգված ենք Հայոց հողի կանչով, ֆրանսիական բարեկեցիկ կյանքը պատերազմական Արցախով փոխարինած ու Հայրենիքին նվիրված հայորդու, սփյուռքահայ, Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկի` Սարգիս Հացպանյանի հայրենիքում անհեթեթ բանտարկության կապակցությամբ: Հիմազուրկ եւ անհասկանալի ու նաեւ անհերքելի փաստ է, որ Արցախի ազատամարտիկին, երկու անչափահաս երեխաների հորը, շինծու «քրեական» մեղադրանքով ազատազրկել են: Զայրացուցիչ է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ ՊԲ կեցվածքը, որոնք  հայտարարում են իբր իրենց արխիվներում Հացպանյանի ազատամարտիկ լինելու հանգամանքը հաստատող փաստեր չկան: Եթե այդպես է, խորհուրդ ենք տալիս դիտելու ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի մտերիմների` ազատամարտիկի անձնական արխիվից հավաքած արցախյան պատերազմին Հացպանյանի ունեցած ավանդը փաստող տեսագրություններով վերջերս պատրաստված ամբողջական ֆիլմը, ուր ներկայացված է, թե ինչպես է Հացպանյանը իր տեսախցիկով վավերագրել Արցախի պաշտպանության համար մղված ռազմական գործողությունները եւ նա հանդես է գալիս որպես ազատամարտիկ` Քելբաջարի օպերացիայի եւ Մարտակերտի պաշտպանական մարտերի ժամանակ: Սարգիս Հացպանյանը բոլոր վճռական ազատամարտերի ժամանակ իր տեսախցիկով եղել է Ազատագրական բանակի (Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի ջոկատի, որի անդամ էր նաեւ Հացպանյանը) հետ: Պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ՀՀ Ազգային ժողովի 2009 թ. հունիսի 19-ի համաներման օրենքը տարածվի Ս. Հացպանյանի վրա, քանի որ նա իսկապես մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին եւ Հացպանյանին իրոք ճանաչող եւ իրեն հարգող ոչ մի մարդ դա չի կարող ուրանալ... Պահանջում ենք օր առաջ ազատ տեսնել Սարգիս Հացպանյանին: Գեւորգ Խռլոպյան - դոկտոր պրոֆեսոր Բարսեղ Քարթալյան - հասարակական գործիչ Արա Գասպարյան - բժիշկ Հովհաննես Կարաբեկյան - ճարտարապետ Լեւոն Մկրտչյան - կինոռեժիսյոր Արա Դեվկունց - նկարիչ Հակն Վահան - ճարտարապետ Հրաչ Ֆռունջյան - ռեժիսյոր Հրանտ Թումասյան -ազատամարտիկ Գրիգոր Էքսմեջյան - հնչյունային ռեժիսյոր Նունե Ավետիսյան - «Բարեւ» հեռուտատեսային ժամ Խաչատուր Խոդիկյան - հասարակական գործիչ Անահիտ Մարտիրոսյան - «Ժամանակ» լրատվական ծրագիր Աիդա Պողոսյան - բանաստեղծուհի Արմեն Բարսեղյան - «Տեսակետ» հեռուտատեսային ժամ Ռուդիկ Հովսեփյան - «Վարագույր» հեռուստաժամ Հովհաննես Բալայան - «Քաջ Նազար» պարբերական եւ հեռուստաժամ Արմեն Ոսկերչյան - «Պետություն եւ Իրավունք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Կարապետյան - 2-րդ աշխարհամարտի վետերան Աշոտ Կարապետյան - Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուրադ Քալաջյան - «AMGA» հեռուստատեսության տնօրեն Հյուբի Խաչատրյան - հոգեբանական գիտությունների թեկնածու «Հիմա» երիտասարդական կազմակերպություն, ք. Ֆրեզնո, Կալիֆորնիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter