HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքասպան է եղել համայնքի ղեկավարը

Սեպտեմբերի 12-ին ինքնասպան է եղել Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի ղեկավար Սեյրան Մկրտչյանը: Նա համայնքի ղեկավարի պաշտոնը վարում  էր երկրորդ ժամկետում: Համաձայն շրջանառվող լուրերի` համայնքապետը  ծայրահեղ այդ քայլին է դիմել ավագանու հետ լուրջ տարաձայնությունների պատճառով, որն առնչվել է համայնքի բյուջեն ոչ ճիշտ օգտագործելու հետ: Ինքնասպանության դրդապատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա. փաստի առիթով Էջմիածնի ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, դեպքի մանրամասները հետաքննվում են: Շրջանառվում է նաև ոչ պաշտոնական մեկ այլ տեսակետ, ըստ որի` Ս.Մկրտչյանը ոչ թե ինքնասպաություն է գործել, այլ նրա վրա կրակել են: Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter