HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Հայեր. եթե ոչ եղբայրներ, ապա հաստատ զարմիկներ...

15_09-M-LegranԱյսօր տեղի է ունենալու հանճարեղ կոմպոզիտոր, փայլուն դաշնակահար, հիանալի գործիքավորող ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանի համերգը: Համերգին մասնակցելու են Միշել Լեգրանի կինը` տավղահարուհի Կատրին Միշելը, ինչպես նաեւ կոմպոզիտորի քույրը` երգչուհի Քրիստիան Լեգրանը: Միշել Լեգրանը երաժշտություն է գրել ավելի քան երկու հարյուր ֆիլմերի, մի քանի մյուզիքլերի համար, ձայնագրել է ավելի քան հարյուր ալբոմ: Ծնվել է Փարիզում` 1932 թ. փետրվարի 24-ին: «Միակ բանը, որով ես ցանկանում էի զբաղվել կյանքում, երաժշտությունն էր: Մանկության տարիներին ես ստիպված էի օրերով միայնակ նստել տանը, քանի որ խեղճ մայրս աշխատում էր: Բարեբախտաբար, մենք դաշնամուր ունեինք, եւ այն իմ միակ ընկերն էր: Ես օրեր շարունակ նվագում էի: Ռադիոյով երաժշտություն լսելով` փորձում էի նվագել այն, ընտրել ակորդներ: Այն պատճառով, որ երաժշտությունը շատ վաղ ներխուժեց իմ կյանք, ես զգացի, որ հենց դա է իմ աշխարհ»: Միշել Լեգրանի մոր հայրը հայ էր: Նա մեկն էր այն հայերից, որը ցեղասպանությունից մազապուրծ փախավ Ֆրանսիա: Լեգրանն իր պապիկին բնութագրում է որպես իսկական հայ` չափազանց զգացմունքային, կրքոտ եւ առատաձեռն: «Երբ ես եւ քույրս առաջին անգամ այցելեցինք Հայաստան եւ մեկ շաբաթ անցկացրինք Երեւանում, գտանք մեր հարազատներին: Դա շատ զարմանալի էր` դիպչել սեփական արմատներին: Իսկ Նվագելով Երեւանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` ես մեծ հաճույք ստացա. ինձ թվում էր, որ նվագում եմ, եթե ոչ եղբայրներիս, ապա հաստատ զարմիկիներիս հետ»: Միշել Լեգրանը մեծանուն կինոռեժիսորների`Ժակ Դեմիի, Ագնուս Վարդանի, Ժան-Լյուկի հետ ստեղծում էր գլուխգործոց ֆիլմեր, եվրոպական մեծ արվեստի նմուշենր: Իսկ 1963 թվականին Ժակ Դեմիի հետ միասին Լեգրանը նկարահանեց «Շերբորգյան հովանոցներ» ֆիլմը: Դա առաջին ամբողջովին երգված երաժշտական ֆիլմն էր. նախկինում նման բան ոչ ոք չէր արել: Նրա «Շերբուրգյան հովանոցները» գերեցին աշխարհը եւ մինչեւ այսօր մնում են ամենահուզիչ սիրո պատմությունը: «Ես չեմ գրում դաշնամուրի առջեւ նստած: Ես գրում եմ լռության մեջ` սեղանի առջեւ: Գործիքի առջեւ դու ընդամենը տասը մատ ունես, իսկ երեւակայության մեջ` անսահմանություն: Ես երաժշտությունը լսում եմ լռության մեջ: Կա բանականության երաժշտություն եւ սրտի երաժշտություն: Ես գրում եմ սրտի երաժշտություն եւ ստեղծում եմ այն լռության համար, եւ դահլիճը ծառայում է այդ լռությունն ավելի խորը դարձնելու մեջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter