HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Փաստաբանի կարծիքով` անկախ դատավոր չունենք

04-09_pastabannerՔիչ հետո Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի փաստաբաններ Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի եւ Դիանա Գրիգորյանի գործով դատական նիստը: Դատավոր Մխիթար Պապոյանն ընդմիջում է վերցրել, որպեսզի որոշում կայացնի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ: «Երբ մեր գործով քննիչը փորձել է դատավոր Եվա Դարբինյանից ցուցմունք վերցնել, նա ասել է, որ ցուցմունք կտա եթե միայն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը թույլատրի, այսինքն` Ավետիսյանը վերահսկում է Վերահսկիչ դատարանի դատավորներին, այս պայմաններում մեր գործով նշանակված դատավորը չի կարող օբյեկտիվ լինել»,- դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց մեղադրյալ Դիանա Գրիգորյանը: Ըստ նրա` եթե Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը կարողանում է վերահսկել Վերաքննիչ դատարանի դատավորին, ապա   նրա համար դժվար չի լինի նորանշանակ դատավոր Մխիթար Պապոյանին եւս կարգադրություններ տալ. «Պարզ է, որ դատավորը Ավետիսյանի ցուցումներն է կատարելու»: «Հետքի» այն հարցին, թե փաստաբանները որ դատավորին են անկախ համարում, ով կարող էր օբյեկտիվ քննել իրենց գործը, Դիանա Գրիգորյանը պատասխանեց. «Սկզբունքորեն չունենք անկախ դատավոր, հակառակ պարագայում այս գործն ընդհանրապես դատարան չէր գնա, իսկ գնալու դեպքում պետք է կամ հետ վերադարձվեր կամ քրեական գործը կարճելու մասին որոշում կայացվեր»: Հիշեցնենք, որ փաստաբանները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաներմունք դրսեւորելը»: Փաստաբանները «Պիցցա դի Ռոմա»-ի գործով լքել են դատական նիստերի դահլիճը, քանի որ, ինչպես իրենք են ասում` համոզված են եղել, որ գործը քննող դատավոր Եվա Դարբինյանը պաշտոնեական կեղծիքներ է թույլ տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter