Բարձով խեղդամահ է արել
Սեպտեմբերի 13-ին` ժամը 06.55-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 1 շենքի թիվ 36 բնակարանում կնոջ դիակ կա: Իրավապահները նշված բնակարանում հայտնաբերել է 89-ամյա Սաթիկ Պետրոսյանի դիակը:
«Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Սակայն նույն օրը` ժամը 20.00-ին, բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Աննա Մ.-ն, որը խոստովանել է, որ նույն օրը` ժամը 03.30-ի սահմաններում, դիտավորությամբ, բարձով խեղդամահ անելու միջոցով, կյանքից զրկել է իր կողմից խնամվող Ս. Պետրոսյանին:
Աննա Մ.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել