HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ուլյանովսկի պատվիրակությունը Շիրակի մարզում

15_09-Ulyanovsk 2009 թ.-ի մայիսի 28-ից 31-ը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը հայկական պատվիրակության կազմում մասնակցել էր Ուլյանովսկի մարզում կազմակերպված «Հայաստանայն օրեր» կոչվող միջոցառումներին: Այցի շրջանակներում երկու մարզերի միջեւ ստորագրվել էր Մտադրությունների մասին արձանագրություն` հետագա համագործակցության վերաբերյալ: Այսօր փոխադարձ այցով Շիրակի մարզում էր ՌԴ Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովը` 50 մարդուց բաղկացած պատվիրակության ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին Ուլյանովսկի մարզում բնակվող հայ գործարարներ, ինչպես նաեւ 1989 թ.-ի հոկտեմբերի 20-ին Մարալիկ քաղաքից 1,5 կմ հեռավորության վրա օդային աղետի զոհ դարձած օդաչուների ու շինարարների ընտանիքներն ու հարազատները: Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մարզային իշխանությունների ուղեկցությամբ մեկնեց Մարալիկ: Այնտեղ, որտեղ կործանվել էր ինքաթիռը, 1990-ականներին հուշակոթող էր կառուցվել: Ականատեսները պատմում էին, որ պայթյունից հետո, երբ տեղ են հասել, հասկացել են, որ որեւէ մեկին փրկել կամ կենդամի գտնել չի հաջողվելու: Ինքնաթիռում գտնվողներից ճանաչելի են եղել միայն երկուսը, մնացածի մարմնի մասերից են պարզապես ամփոփել դագաղներում եւ ուղարկել Ուլյանովսկի մարզ: Ինքնաթիռը շինանյութ` երկաթյա ձողեր էր բերում երկրաշարժից տուժած Շիրակի մարզին: Ինքնաթիռի 10 հոգանոց անձնակազմին ուղեկցում էին 5 շինարար, ովքեր պիտի աշխատեին աղետյալ մարզում: Պատվիրակությունը ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեց զոհվածների հուշարձանին, զոհվածների ընտանիքների անդամները մոմեր վառեցին: 15_09-Ulyanovsk1 Պատվիրակության ղեկավար Սերգեյ Մորոզովը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին դրսեւորած վերաբերմունքի համար, նշելով, որ հայկական հողում զոհվածների համար իրենց մարզում հայկական համայնքը խաչքար է կանգնեցրել եւ նույն խնամքով պահպանում է, ինչպես դա անում են այստեղի հայերը: Այնուհետեւ պատվիրակությունը վերադարձավ Գյումրի, որտեղ ծաղկեպսակներ դրվեց երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանին: Լրագրողների հետ կարճ հարցազրույցի ընթացքում Սերգեյ Մորոզովը անդրադարձավ երկու մարզերի միջեւ կնքված  12 կետից բաղկացած համաձայնագրին, որն ենթադրում է համագործակցություն մշակույթի, սպորտի, տուրիզմի, գյուղատնտեսության բնագավառներում, կլինեն նաեւ ներդրումային ծրագրեր: Պատվիրակության կազմում գտնվող հայ գործարարները վաղը կմասնակցեն «Շիրակ EXPO-2009» մարզի արդյունաբերողների ամենամյա ցուցահանդեսին, իսկ օրվա երկրորդ կեսին Էջմիածնում Ուլյանովսկի պատվիրակությանը կընդունի ամենայն հայոց կաթողիկոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter