HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կներկայացվի ավելի քան 16,5 մլն դոլարի հայտ

15_09-govԱյսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարման խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող 13-րդ Հատկացման հայտը: Ըստ կառավարության մամլո ծառայության` դրանով «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը նախատեսում է գալիք եռամսյակի (հոկտեմբեր-դեկտեմբեր 2009թ.) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 16 միլիոն 583 հազար 699 ԱՄՆ դոլարի չափով։ Տասներեքերորդ հատկացման հայտով նախատեսված ծախսերն ըստ ծրագրի բաղադրիչների կուղղվեն ոռոգվող գյուղատնտեսությանը՝ 15 մլն 677 հազար 562 ԱՄՆ դոլար, մոնիտորինգին եւ գնահատմանը՝ 259 հազար 358, ծրագրի կառավարմանը եւ գնահատմանը՝ 614 հազար 917 ԱՄՆ դոլար։ ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի փոխանցմամբ` ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ֆինանսավորումն ուղղվելու է մայր ջրանցքների, պոմպակայանների վերականգնմանը, ինքնահոս համակարգերի կառուցմանը, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի նախագծմանը եւ վերականգնմանը եւ այլն։ Հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հաստատումից եւ խորհրդի նախագահի վավերացումից հետո կուղարկվի ՀՄԿ՝ հավանություն ստանալու եւ համապատասխան ֆինանսավորում իրականացնելու համար։ Կառավարության խորհուրդը քննարկել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի շրջանակում 17 պոմպակայանների վերականգնման պայմանագրի նախագիծը, հավանություն է տվել 4 ինքնահոս համակարգերի կառուցման պայմանագրում Սպիտակի ինքնահոս համակարգի կառուցումը ներառելու հարցին, որի արդյունքում կապահովվի Նալբանդի մայր ջրանցքից սնվող, Լոռու մարզի Շիրակամուտ, Մեծ Պառնի, Սարալանջ եւ Կաթնաջուր համայնքների շուրջ 800 հա հողատարածքների հուսալի ոռոգումը։ Խորհրդի նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի տեխնիկական վերահսկողություն իրականացնող CES Consulting Engineers Salzgitter GmbH (Գերմանիա), AHT GROUP AG (Գերմանիա) եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան (Հայաստան) կոնսորցիումի հետ 2009 թ. փետրվարի 16-ին կնքված պայմանագրի փոփոխությունները, ինչպես նաեւ «Պոմպակայանների վերականգնման վերջնական նախագծի վերանայում» IAP/SSS-01 խորհրդատվական ծառայությունների պայմանագիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter