HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Լույս է տեսել ԼՂՀ ատլասը` հայերեն եւ ռուսերեն լեզուներով 

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնի կողմից 2007-2009թթ. ընթացքում կազմվել եւ տպագրության է պատրաստվել  ԼՂՀ ատլասը` հայերեն եւ ռուսերեն լեզուներով, որը վերջերս տպագրվել է Երեւանի «Տիգրան Մեծ» հրատարակչությունում: Ատլասը լույս  է տեսել 1500 օրինակ տպաքանակով: Խմբագրական կոլեգիայի նախագահն ու ատլասի գլխավոր խմբագիրն է տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուկ Վարդանյանը: Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ատլասը պատմա-աշխարհագրական տեսանկյունից ամբողջական պատկերացում է տալիս ԼՂՀ-ի մասին: Ատլասում ամփոփված միջին եւ խոշոր մասշտաբների շուրջ 70 քարտեզները, տեքստերը եւ սխեմաները ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների եւ ռեսուրսների, բնակչության, տնտեսության եւ մշակույթի մասին բազմակողմանի տեղեկատվություն են պարունակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter