HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՍպանությունը կատարել են դատապարտյալնե՞րը Մարտունու բնակիչ Մասիս Նիկոյանին մայիսի 21-ին սպանեցին Ոսկու շուկայի դիմաց: Սպանությունը չի բացահայտվել, բայց լուրեր են շրջում, որ նրան սպանողներին հատուկ ազատ են արձակել  «Սեւան» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ), որ իրականացնեն այդ «պատվերը»: ՔԿՀ-ի պետն ու տեղակալը օրերս պատժվել են «խախտումների» համար: HraparakՄասիս Նիկոյանի սպանությունը ամենաառեղծվածային սպանություններից էր: Այն, ըստ պաշտոնական աղբյուրների, առայսօր բացահայտված չէ, թեեւ տեղի է ունեցել մայիսի 21-ի ցերեկվա ամենապիկ ժամին` 12:30-ին, բանուկ վայրում` «բաղնիքի» ոսկու շուկային մոտ: Անհայտ անձն օրը ցերեկով կրակել էր 40-ամյա տղամարդու վրա եւ փախուստի դիմել: Ամիսներ անց մի տեղեկատվություն կրկին ստիպեց վերադառնալ այս սպանությանը: Կալանավայրերից մեկից մեզ հաղորդեցին, այդ սպանությունը կատարել են դատապարտյալներ, որոնց հատուկ այդ նպատակով բաց են թողել քրեակատարողական հիմնարկից, այս փաստը հայտնի է դարձել, եւ ՔԿՀ ներսում սկսվել է ծառայողական քննություն, որի թելերը տանում են դեպի ՔԿՀ վարչության ղեկավարություն: Տեղեկություն ստացանք, որ ՔԿՀ պետ Աշոտ Գիզիրյանին տեղափոխում են ոստիկանություն` այնտեղ, որտեղից նա եկել է: Ապա, ՔԿՀ վարչությունից ստացանք մի խճողված հաղորդագրություն, որից ընդամենը հասկանալի է, որ  «Սեւան» ՔԿՀ պետն ու պետի տեղակալը խախտել են օրենքը, գերազանցել են իրենց լիազորությունները` «պատիժ կրող դատապարտյալներից մեկին քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտուց դուրս բերելու գործընթացում  թույլ են տրվել մի շարք խախտումներ: Նշված խախտումների պատճառները եւ մեղավոր անձանց շրջանակը պարզելու նպատակով քրեակատարողական վարչության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն»: CHIՆադզորը Սերժ Սարգսյանի օգնական Գեւորգ Կոստանյանը, բանից պարզվում է, երեկ ԱԺ մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի աշխատասենյակում էր: «Աշխատանքային հանդիպումն» ակնհայտորեն կախված էր հանձնաժողովի` առաջիկայում հրապարակվելիք զեկույցի հետ: Մնում է պարզել միայն` նա գործուղվել էր զեկույցի տեքստը Նիկոյանին հանձնելո՞ւ համար, թե՞ փորձում էր ճշտել շեֆի «գլխի գալիքը»` անաչառ զեկույցի հրապարակման դեպքում: Եթե դատելու լինենք հանձնաժողովի կազմից,Սերժ Սարգսյանի օգնականը եկել էր հանձնաժողովը «կոնտրոլի տակ պահելու»: Եւ դա, ի դեպ, առանձնապես մեծ ջանք չպահանջեց: Զեկույցին ընդառաջ «Հանձնաժողովի գործունեությունը կավարտվի զեկույցի ընթերցմամբ և բոլոր վայնասուններին պատասխանելուց հետո»,- երեկ հայտարարել է մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: «ՉԻ» - Մի հարցում Սամվել Նիկոյանն, իհարկե, իրավացի է. մարտի 1-ի հանձնաժողովի գործունեությունն ավարտվելու է ոչ թե օրենքով նախատեսված ժամկետներում, այլ այն ժամանակ, երբ նախագահականից համապատասխան հրահանգ կիջեցվի: Բայց մեզ այս դեպքում ավելի շատ հետաքրքրում է չափազանց հարգարժան պրն Նիկոյանի «բոլոր վայնասունները» արտահայտությունը: Նա, փաստորեն, շատ լավ գիտակցում է, որ «չուժոյ պախմել» այնպիսի զեկույց է ներկայացրել, որի արձագանքը միայն համընդհանուր դժգոությունն է լինելու: Ավելին, այնպես է ստացվել, որ հանձնաժողովի անդամները պիտի ընդամենը մեկ ժամվա ընթացքում ծանոթանան «զեկույցի» ավելի քան 145 էջերին և ստորագրեն դրանց տակ: Թե ինչի հետ է կապված ավելի քան մեկ տարի գործած այս հանձնաժողովի վերջնական զեկույցի «ափալ-թափալիզացիան»` դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է. զեկույցի հրապարակումից հետո դահլիճում լսվելու է ոչ թե «վայնասուն», այլ` «վայ, անասուն»: Միակ մխիթարությունն այն է, որ սա լինելու է ոչ թե հանձնաժողովի, այլ մարտի 1-ի ոճրագործների գնահատականը: HJԱնուն առ անուն Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այսօր` մեկ օր ուշացումով, կհրապարակի իր զեկույցը: Սպասվում է, որ հանձնաժողովը կարձանագրի, որ ոչ նախաքննության մարմնին և ոչ էլ իրենց չի հաջողվել բացահայտել Մարտի 1-ի սպանությունները: Դեռևս 2008-ի դեկտեմբերի 15-ին ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի կողմից փաստահավաք խմբին ուղարկված գրությամբ տեղեկացվել է, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ 5,45 տրամաչափի ինքնաձիգերով զինված են եղել ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Գարիկ Վարդանյանը, Դմիտրի Յասենկոն, Արթուր Սարգսյանը... Դեռևս 2008-ի դեկտեմբերի 26-ին «Մարտի 1-ի» քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը Փաստահավաք խմբին տեղեկացրել է, որ ոստիկանական ուժերից առգրավված զենքերի դատաձգաբանական փորձաքննությունը չի ավարտվել: Ենթադրվում է, որ այն ընթանում է մինչ օրս: Սակայն ամենատարօրինակն այն է, որ Մարտի 1-ի զոհերի և վիրավորների մարմիններից հանված գնդակների փորձաքննությունը ավարտված է եղել 2008-ի մարտի 21-ին: Այսինքն` առանց օգտագործված զենքերը փորձաքննելու, հայտարարվել է, թե հնարավոր չէ պարզել, թե ինչ զենքերից են գնդակներն արձակված: Նման կեղծիքների պայմաններում, բնական է, որ սպանությունները չպիտի բացահայտեին: AzgՀայաստանը պատրաստվում է երեք ապրանքատար գնացք ձեռք բերել Լեհաստանից Գնացքները հարմարեցված են Թուրքիայի ռելսերին Սեպտեմբերի 14-ի համարում նշելով այդ մասին` թուրքական «Զաման» թերթը տեղեկացնում է, որ պատվերը տրվել է Պոզնանսկու վագոնների արտադրման գործարանին, իսկ պատվիրված երեք գնացքները, լոկոմոտիվները ներառյալ, նախատեսված են Գյումրի-Կարս երթուղու համար: Ի դեպ, այս տեղեկության համար «Զամանին» որպես սկզբնաղբյուր ծառայել է լեհական «Մերկուրի» ռադիոն, որի տվյալներով` գնացքների ձեռքբերման համաձայնագիրը լեհ պատասխանատուների հետ ստորագրել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը: «Մերկուրի» ռադիոկայանի տարածած լուրն, ըստ «Զամանի», հաստատել է նաև լեհական «Գազետա վիբորկան»` նշելով, որ Հայաստանի պատվերը թեթևացրել է գլոբալ ճգնաժամի պատճառով ծանր կացության մեջ հայտնված լեհական գործարանի հոգսերը: AravotԼևոն Տեր-Պետրոսյանը մերժել էր թուրքերի պահանջները Անդրադառնալով ՀՅԴ-ի գործիչների այն հայտարարություններին, թե հայ-թուրքական հարաբերություններում Սերժ Սարգսյանն այսօր անում է այն, ինչ ժամանակին փորձում էր անել Լևոն Տեր-Պետրոսյանը` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է. «Ես լավ գիտեմ, որ 1991 թ. այն երկու պահանջը` Հայոց ցեղասպանությունից հրաժարման և սահմանների ճանաչման խնդիրը, որոնք թուրքերը դրեցին մեր առաջ, այսօր տեղ են գտել մեր արձանագրություններում: 1992թ. Լևոն Տեր-Պետրոսյանը կատեգորիկ մերժել է թուրքերի երկու պահանջներն էլ: Հետագա իշխանություններն էլ են մերժել թուրքերին: Եթե որևէ մեկին թվում է, որ նախորդ տարիներին թուրքերը մեզ չեն մոտեցել և նման փաստաթուղթ առաջարկել ստորագրել` սխալվում են: Իհարկե, մոտեցել են, բայց մենք մերժել ենք: Այսօրվա իշխանություններն ինչո՞ւ են համաձայնվել` ես չգիտեմ, չեմ հասկանում»: Hayoc-ashxarhՈղբերգություն Թուրքիայում տեղի ունեցած պատահարն ընդհատեց Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանի, նրա կնոջ, որդու և ընկերների կյանքը: Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Էրզիջանի շրջանում բախվել են դեպի Աղրի ուղևորվող ավտոբուսը և վրացական պետհամարանիշերով ջիպ ավտոմեքենան, որի բոլոր ուղևորները` Կարեն Խաչատրյանը, նրա կինը` Գայանե Հարությունյանը, որդին` Լևոն Խաչատրյանը, և ավտոմեքենայում եղած ևս երեք հոգի մահացել են: Ըստ որոշ տվյալների` մեքենայում է եղել նաև Վրաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահը: Ավտոբուսի 14 ուղևորները, տարբեր կարգի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոց: Կարեն Խաչատրյանը ուժերի ծաղկման շրջանում երիտասարդ էր, որի ջանքերով վերջին մի քանի տարիներին հայկական հոկեյը միջազգային ճանաչում ստացավ: Նրա որդին Հայաստանի ամենահեռանկարային մարզիկներից էր, Թուրքիայում տեղի ունեցած C խմբի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն ու հարձակվողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter