HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տիգրան Խզմալյան. «Կրակովում ես բավականին տարօրինակ բան նկատեցի»

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը վերջերս է վերադաձել Լեհաստանից, որտեղ նշում էին Երկրորդ աշխարհամարտի 70-ամյակը, և ռեժիսորին հրավիրել էին` Ցեղասպանության մասին իր ֆիլմը ցուցադրելու: «Կրակովում ես բավականին տարօրինակ բան նկատեցի: Միջնադարյան ամրոցի դարպասի դիմաց` մի փոքր հեռավորության վրա, կառուցված է մի փոքր ուրիշ ամրոց, որի նպատակը ինձ պարզ չէր: Ես հարցրի: Ասացին, որ դա հատուկ մարտավարական հնարք է, և դրա նպատակն է ծառայել որպես կեղծ թիրախ: Այսինքն` երբ թշնամու զորքը գալիս է գրավելու կամ հարձակվելու, իրեն թվում է` ինքը գրավեց: Բացի դրանից` ուժերը տրոհվում են, և դա ժամանակ է տալիս հիմնական զորքին ամրապնդվելու»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Խզմալյանը: Նրա կարծիքով` հայ-թուրքական սահմանի բացման թեման մեր քաղաքականության մեջ այսօր ծառայում է որպես այսպիսի յուրահատուկ կեղծ թիրախ, «ծխավարագույր», որովհետև ողջ հասարակությունը եռանդով քննարկում է` արդյոք պե՞տք է, թե՞ ոչ, որ թուրքերը բացեն հայ-թուրքական սահմանը, պե՞տք է, թե ոչ, որ Սերժ Սարգսյանը գնա Թուրքիա` ֆուտբոլ դիտելու: «Մինչդեռ դա այնքան անկարևոր ու մակերեսային խնդիր է»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Նրա համոզմամբ` հայերն այժմ էլ հանգիստ կարող են մուտք գործել Թուրքիա, և սահմանի բացումը հղի է Հայաստանի համար ճակատագրական վտանգներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter