HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրոթռչնադիտարկում 2009» տեղի կունենա հոկտեմբերի 3-4-ը

bird-16.09.09Միլիոնավոր թռչուններ այս տարի լքում են Եվրոպան: BirdLife International-ի  ներկայացուցիչ հանդիսացող կազմակերպությունները ամբողջ եվրոպական տարածաշրջանում հայատարարում են Եվրոպայի ամենախոշոր թռչնադիտարկման միջոցառման մասին: Հայաստանում Birdlife International միջազգային ընկերակցության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է հոկտեմբերի 3-ին և 4-ին միանալու Եվրոթռչնադիտարկմանը, որը ամեն տարի կազմակերպվում է Birdlife-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից: Այս տարի հատուկ ուշադրության է արժանացել չվող թռչունների կտրուկ նվազման հիմնախնդիրը: Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը տեղեկացնում է, որ ավելի քան 30 եվրոպական երկրներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնց թվում թռչնադիտարկման էքսկուրսիաներ: Շատ երկրներում նախատեսվում է չվող թռչուններին հաշվառելու համար հատկացնել դիտարկման կետեր: Հաշվառման արդյունքները կհավաքագրվեն Նիդերլանդներում գտնվող BirdLife –ի պաշտոնական ներկայացուցչությունում և այնուհետև կհրապարակվեն ամբողջ եվրոպական տարածաշրջանում: Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են մասնակցում Եվրոթռչնադիտարկման միջոցառումներին: Անցյալ տարի ավելի քան 30000 մեծահասակներ ու երեխաներ մասնակցեցին աշխարհի շուրջ  30 երկրներից, որի արդյունքում հաշվառվեց միջին հաշվով 2 միլիոն 200 հազար թռչուն: Թռչունների հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, սակայն ավելի հրատապ է նրանց պահպանության հիմնախնդիրը: Եվրոթռչնադիտարկումն այս տարի նաև կաջակցի «Born to Travel» քարոզարշավին, որը նպատակ է հետապնդում պահպանել Եվրոպայից Աֆրիկա և հակառակ ուղղությամբ չվող թռչուններին: Իրենց ամենամյա չուի ժամանակ նրանք հանգրվանում են իրենց բնորոշ մի շարք կենսամիջավայրերում, որտեղ նրանց գոյությանը սպառնացող վտանգները հաճախ մարդկային գործոնի հետևանք են, ինչպիսիք են, օրինակ, Եվրոպայում արագորեն զարգացող գյուղատնտեսությունը, Աֆրիկայում մասայականորեն կատարվող  ծառահատումներն ու Միջերկրականի ավազանում տեղի ունեցող անօրինական որսորդությունը, որոնք նպաստում են նրանց քանակական նվազմանն ու ոչնչացմանը: Եվրոթռչնադիտարկումը (նախկինում` եվրոպական թռչնադիտարկում) տարեկան միջոցառում է, որը կազմակերպվում է  BirdLife International-ի կողմից, որը ներառում է ողջ Եվրոպայում տեղական մակարդակով կազմակերպված  հարյուրավոր  միջոցառումներ: Եվրոթռչնադիտարկումը «Համաշխարհային թռչնադիտարկման» մի մասն է, համընդհանուր մի նախաձեռնություն, որն առաջին անգամ տեղի է ունեցել 10 տարի առաջ: Միջոցառման նպատակը, ամբողջ եվրոպական տարածաշրջանում հնարավորինս մարդկանց քաջալերելն է, որպեսզի նրանք հանգստյան օրերին միանան թռչնադիտարկմանն ու մասնակցեն աշխարհում ավելի քան 10,000 գոյություն ունեցող թռչնատեսակներից տարածաշրջանում հանդիպող տեսակների  հաշվառմանը: BirdLife International-ը բնապահպանական կազմակերպությունների միջազգային ընկերակցություն է, որը գործում է աշխարհի շուրջ 100 երկրներում և շրջաններում: BirdLife-ը թռչունների պահպանության, կարգավիճակի, նրանց կենսամիջավայրի և շրջակա միջավայրին առնչվող մի շարք այլ խնդիրներում հանդես է գալիս որպես միջազգային ազդեցիկ հեղինակություն «Born to Travel» քարոզարշավը չվող թռչունների և նրանց չվուղիների պահպանման հիմնախնդրի իրազեկվածության բարձրացման միջազգային նախաձեռնություն է: Այս քարոզարշավը մեկնարկել է 2009 թ. մարտին և կշարունակվի մինչև 2012թ: Այն կազմակերպվում է  Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում BirdLife-ի գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter