HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի ՀԿ-ն «Deno Gold Mining» ընկերությանը դատի է տվել

27_04-dino-goldԿապանի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը սպառնալու հայցով դատի է տվել «Deno Gold Mining» ընկերությանը: Հայցադիմումը ներկայացվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնել է կազմակերպության իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, կազմակերպությունը մտադիր է դատական կարգով պաշտպանել այն բնակիչների շահերը, ովքեր ապրում են «Deno Gold Mining»-ի կողմից շահագործվող լեռնահանքային վայրերում՝ Կապանի Շահումյանի համայնքում: Շահումյանի համայնքը Կապանի քաղաքամերձ բնակավայրերից է, որտեղ գտնվում է Կապանի պղնձի բազմամետաղային հանքավայրը: Այս համայնքում վտանգավոր է ոչ միայն ապրելը, այլ պարզապես գտնվելը: Մշտական պայթեցումներն ու հորատումները հանգեցրին տների եւ հաղորդակցության ավերմանը: Տների եւ այգիների տակ առաջացած դատարկությունն ակտիվացրեց սողանքային գործընթացները: 2008թ. «Deno Gold Mining» ընկերությունը  փոխհատուցում տրամադրեց Շահումյանի համայնքում բնակվող 8 սեփականատերերի՝ տեղափոխման համար: Մնացած 140 ընտանիքները փոխհատուցում չստացան: «Ընկերությունը գիտի ռիսկերի մասին, քանի որ ինքն է Երեւանի մասնագիտացված «Գեոռիսկ» կազմակերպությանը պատվիրել այդ հետազոտությունների անցկացումը, եւ հրաժարվել է փոխհատուցում վճարել ոչ թե ճգնաժամի պատճառով, այլ ուղղակի նրա համար, որ Կապանի հանքավայրի հետ կապված ընկերության ակնկալիքները չիրականացան»,- ասում է Արթուր Ղազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter