HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՀացադուլավորները գիշերը գնացել էին տու՞ն ԱԳՆ առջեւ ՀՅԴ հացադուլին, ըստ հայտարարվածի, մասնակցում են 24 դաշնակցականներ: Հայտնի է, որ հացադուլի մասնակիցները պետք է մինչեւ հացադուլից դուրս գալը չբացակայեն տվյալ վայրից: Բայց սեպտեմբերի 15-ին լույս 16-ի գիշերը, ժամը 05:30-ի սահմաններում, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այցելել է Հանրապետության հրապարակ, նկատել է, որ ԱԳՆ-ի դիմաց հացադուլին մասնակցող 24 հոգուց ներկա էին միայն 8-10-ը, որոնք փաթաթված ծածկոցներով` քնած էին ԱԳՆ լուսամուտների տակ: AravotԻրենց ծառայողական ավտոմեքենայում քնած էին նաեւ այդ վայրում հսկողություն իրականացնող ոստիկանները: Գագիկ Շամշյանի հարցին, թե որտե՞ղ է հացադուլավորների մի մասը` նրանցից մեկը, որն արթուն էր, պատասխանեց. «Տղերքը գնացել են տներով, շուտով կգան»: HJՄեծ մասը դեմ է Թուրքիայի ԱԳՆ նախարար Ահմեդ Դավուդօղլուն երեկ ավարտել է երկրի քաղաքական ուժերի ղեկավարների հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ մի քանի օր շարունակվող խորհրդակցությունները: Վերջին մի քանի օրերին Դավուդօղլուն հանդիպումներ է ունեցել խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայի հիմնական քաղաքական դաշտը ներկայացնող ուժերը դեմ են արտահայտվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը` պահանջելով հաշվի նստել Ադրբեջանի շահերի հետ: Քաղաքական ուժերի հիմնական մասը գտնում է, որ Թուրքիան չպետք է հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ մինչեւ որ հայկական զորքերը դուրս չբերվեն Լեռնային Ղարաբաղից: Նիկոյանը ինքն իր զեկույցից կատաղել էր Մարտի մեկի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը իր զեկույցում նշել է, որ մարտի մեկի առավոտյան դեպքերի վերաբերյալ Փաստահավաք խմբից իրենք նյութեր չեն ստացել: Այս կերպ փորձ է արվում թաքցնել այն նյութերը, որոնք վկայում են ՀՀ ոստիկանության գործողությունների ապօրինության մասին: Մինչդեռ հայտնի է, որ Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանն անձամբ է իրենց հավաքած նյութերը հանձնել ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին: Երեկ մեր թղթակիցը Ստեփանյանից հետաքրքրվել է` արդյո՞ք իսկապես իրենց նյութերում մարտի մեկի առավոտյան դեպքերի մասին ոչինչ չի եղել: Փաստահավաքի ղեկավարը մի պահ չի հավատացել, որ զեկույցում նա կտրուկ ձեւակերպում է օգտագործված: Բայց երբ համոզվել է, որ զեկույցում նման պնդում, այնուամենայնիվ, կա, մեր թղթակցին պարզաբանել է , որ իրենց նյութերում եղել են առավոտյան դեպքերի մասին պատմող տեսագրություններ, իրավապահ մարմիններին ուղարկված հարցումներ եւ դրանց պատասխանները, տարբեր պաշտոնատար անձանց պարզաբանումները, փաստահավաքում նրանց տրված բացատրությունները եւ այսպես շարունակ: Ստեփանյանը բացառել է այն տարբերակը, որ այդ նյութերը մինչեւ ժամանակավոր հանձնաժողով հասնելը ճանապարհին կարող էին կորչել կամ ինչ-որ այլ ձեւերով անհետանալ: Ինչ վերաբերում է զեկույցի` մարտի մեկի օրվա երկրորդ կեսին, այսինքն` Միասնիկյանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցածին առնչվելու մասին, ապա նույնությամբ կրկնում է դատախազության եւ ոստիկանության կողմից արդեն մեկուկես տարի շրջանառության մեջ դրված սուտն ու կեղծիքը: Միակ խնդիրն այն է, որ նույնիսկ այս հանձնաժողովին այդ մեկուկես տարվա ընթացքում չի հաջողվել իշխանական սուտն ու կեղծիքը լեգիտիմացնելու ուղիներ գտնել: Hayoc-ashxarhՄԱԿ-ի Գխավոր ասամբլեան պետք է օգնի Սեպտեմբերի 15-ին Նյու-Յորքում իր աշխատանքները սկսած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգում կրկին հայտնվել է «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում», ինչպես նաեւ  «Սառեցված հակամարտությունները ՎՈՒԱՄ- ի տարածքում եւ դրանց ադեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա» բանաձեւերը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած է «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի միահամուռ դեմ են արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ մտնող ԱՄՆ, Ռուսաստանը ու Ֆրանսիան: Այսինքն `այն գերտերությունները, որոնք 2009 թվականի սեպտեմբերի 9-ին է «Վրացական հարցի» հետ կապված հայտնվեցին խրամատի հակառակ կողմերում: Սա նշանակում է, որ եթե այս անգամ էլ Ադրբեջանը քվեարկության է դնում նշված բանաձեւերը, ապա, անկախ նրանից` ընդունվու՞մ է այն պարզ մեծամասնության քվեներով, թե՞ ոչ, իր «տարածքային ամբողջականությունը հաստատելու» պահանջի առումով Բաքուն կրկին կարող է ստանալ գերտերությունների բացասական պատասխանը: Քամին թունավոր փոշին տանում է Սեւանա լիճ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»  ընկերության կողմից Սոթքի  տարածքում ոսկու արդյունահանման ձեռնարկություն կառուցելու խիստ վտանգավոր նախագիծը կառավարության կողմից կարծես թե անուղղակիորեն մերժվել է: Միաժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, հիշյալ ընկերության գործունեության հետեւանքով Սեւանա լիճն էկոլոգիական առումով արդեն իսկ վտանգված է: Ըստ «Էկուլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի` ընկերությունը ոչ միյան 80 տոկոսով  ավելացրել է հանքարդյունահանումը, այլեւ գրեթե ամբողջությամբ անցել է հանքավայրը բաց եղանակով շահագործելուն: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկրությունն ունի Սոթքի հանքավայրը խառը եղանակով (ե’ւ փակ, եւ’ բաց) շահագործելու իրավունք, սակայն  բոլորովին այլ իրավիճակ է առաջանում, երբ այդ առիթից օգտվելով, հանքավայրի շահագործումը գրեթե ամբողջությամբ բաց եղանակով է կատարվում: «Նույնիսկ փակ եղանակով շահագործված հանքահորերի վերեւի մասը բացել ու շահագսրծում են  բաց եղանակով,- թերթի հետ զրույցում ասաց Ինգա Զառաֆյանը: - Պարզ է, որ այդ հանքահորերը պատահական վայրերում չեն. այդտեղ ոսկու տոկոսը բարձր է: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` քամիների հոսանքը այդ փոշին հիմնականում տանում է Սեւանա լիճ եւ ձմռանը ձյան վրա (Սոթքից Սեւանա լիճ հատվածում) նույնիսկ տեսանելի է եղել սեւ փոշին, որի մեջ կան նաեւ թունավոր տարրեր, ծանր մետաղներ»: HraparakԿծառայի կոնկրետ անձի Մեզ հասած տեղեկություններով` Բարսեղ Բեգլարյանը շարունակում է նոր կուսակցության հիմնադրման աշխատանքները: Այժմ կուսակցությունում հավաքագրման աշխատանքներ են տարվում: Առաջարկներ են արվում հիմնականում միջին խավի մտավորականներին` դասախոսներ, գիտաշխատողներ,  միջին բիզնեսմեններ, որոնց անուններն ու դեմքերը ոչինչ չեն ասի ընտրողին: Այսպես ասած` չվարկաբեկված անձինք: Սրա նպատակը առաջիկայում քաղաքական  պլատֆորմ ձեւավորելն է. հին ուժ` նոր հենարան սխեմայով: Այն հարկ եղած պահի կծառայի որեւէ կենկրետ անձի` Սերժ Սարգսյանին կամ Տիգրան Սարգսյանին: Դա էական չէ: Իրականում ուղղված կլինի իշխանությունը եւ ունեցվածքը պահպանելուն: Պարզապես, կախված իրավիճակից, այդ ուժի առաջ խնդրի կդրվի եւ կիրականցվի: CHIԵրկու տարբերակ «Կարծում եմ, հաջորդ եթերաշրջանից կարող եմ լիակատար ասել , որ մեր եթերում աղբ էլ չի լինի»,-նախօրեին հայտարարել է  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: «ՉԻ»- Այո, որքան էլ ցավալի է, բայց փաստորեն, հաջորդ եթերաշրջանից «Հ1»-ի եթերով «Հայլուր» չի ցուցադրվելու: Կամ էլ ցուցադրվելու է, բայց «Հայլուրն» իշխանությունների գործունեությանն ընդհանրապես չի անդրադառնալու: Չէ, վատ իմաստվ չենք ասում: Պարզապես պարոն Հարությունյանի հայտարարությունը տարօրինակ է: Որքան հասկանւմ ենք, պետությունը «Հ1»-ին գումարներ է տրամադրում հատկապես «աղբ» ցուցադրելու համար:(Համենայն դեպս, այն, ինչ ցուցադրվում է ավելի հաճախ հենց այդ գնահատականին է արժանանում): Եվ եթե պրն. Հարությունյանը հայտարարում է, որ իրենք այլեւս աղբ չեն ցուցադրելու, դա միայն երկու բան կարող է նշանակել. կամ մինչեւ նոր եթերաշրջանը երկրում իշխանափոխություն է տեղի ունենալու, կամ «Հ1»-ը փակվելու է: Ամեն դեպքում, կգերադասեինք, որ «Հ1»-ը մնար եթերում: 168-jam100 միլիարդով պակաս Կառավարության ներկայացրած 2010 թվականի բյուջեն լինելու է մոտ 840 միլիարդ դրամի սահմաններում` անցած տարվա համեմատ մոտ հարյուր միլիարդ դրամով պակաս: Այդ մասին երեկ «168 ժամ»-ին ասել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: 2009 թվականի բյուջեն սահմանված է 945 միլիարդ դրամ, բայց նախարարի ասելով` մինչեւ տարեվերջ այն կկատարի մոտ 910 միլիարդ դրամի չափով: Այս երկու ցուցանիշները ապահովելու համար օգտագործելու են միջազգային կառույցներից վերցված հսկայական վարկերը: Թերթի հարցին, թե արդյոք այս ճգնաժամի պայմաններում 840 միլիարդ դոլարը 2010 թվականի բյուջեի համար իրատեսակա՞ն է, նախարարը պատասխանել է. «Մենք վարկային գումարներ ունենք, որոնք օգտագործելու ենք նաեւ հաջորդ տարի»: Եվս մի ՕԵԿ-ական Վերջին շաբաթներին իշխանական կուլիսներում քննարկվող հնարավոր պաշտոնանկությունների թեման շարունակվում է: Ազատման «հավակնորդների» ցանկում առաջին հերթին քննարկվում է ՕԵԿ-ի կողմից տրանսպորտի եւ կապի նախարար նշանակված Գուրգեն Սարգսյանի անունը: Ըստ լավատեղյակ աղբյուրների` վերջին օրերին իշխանությունները քննարկում են նաեւ ՕԵԿ-ի կողմի մոտ 2 ամիս առաջ գյուղատնտեսության նախարար նշանակված Գերասիմ Պետրոսյանի պաշտոնանկության հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter