Հեղեղման սպառնալիք Կապանում
Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Կապանի Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքում ակտիվացել են սելավատարին հարակից հողային զանgվածների փլվածքները: Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ սելավատարի հնարավոր խցանումը կարող է հանգեցնել ջրի մեծ կուտակումների` վտանգ հանդիսանալով «Մուշեղ Հարությունյան» թաղամասի բնակելի տների համար:
«Այս մասին տեղեկացվել է Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը եւ Կապանի քաղաքապետարանը»,- հաղորդում է Փրկարար ծառայության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել