HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 2-ին

Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում նշանակված էր «Հայկական Ժամանակ» օրաթերթի բողոքի լսումը: Դատավորը Տ. Նազարյանը արձանագրել է, որ «Հայկական Ժամանակից» որևէ ներկայացուցիչ չկա, ընդունել է բողոքը և հայտարարել, որ արդեն հոկտեմբերի 2-ին կհրապարակի որոշումը: Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» բողոքարկել էր դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Համաձայն վճռի` «Հայկական ժամանակը» պարտավոր էր հերքել տպագրված այն տեղեկությունը, թե Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել էր Լևոն Քոչարյանը: Ավելին, դատարանի վճռով, հօգուտ Լևոն Քոչարյանի պետք է բռնագանձվեր 3 մլն 620 հազար դրամ` որպես Լևոն Քոչարյանին արատավորող տեղեկությունների տարածմամբ վերջինիս պատճառված վնասի հատուցման գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter