HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` ոստիկանների դեմ

20_04-genprocՀատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ`  խուլիգանության, բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ առողջության համար  ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ այս տարվա օգոստոսի 22-ին`  ժամը 01-ի սահմաններում, Գեղարքունիք մարզի Գանձակ գյուղի  բնակիչներ Կ. Սարգսյանը, Գ. Գալստյանը եւ Ս. Հակոբյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ բարձրաձայն զրուցել են միմյանց հետ` խախտելով հասարակական կարգը: Տվյալ տարածքում  ծառայություն իրականացնող ոստիկանության` ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Ս. Կարապետյանը եւ Հ. Մելքումյանը մոտեցել են վերոհիշյալ անձանց: Սակայն նրանց կարգի հրավիրելու փոխարեն, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակներից, փորձել են նրանց ապօրինաբար ենթարկել անձնական խուզարկության: Հանդիպելով դժգոհության` ոստիկանները ռադիոկապի միջոցով օգնություն են խնդրել մյուս կարգախմբերից: Ապա, բռնություն կիրառելով, ձեռքերով եւ իրենց տրամադրության տակ գտնվող ռետինե մահակներով, ծեծի են ենթարկել հիշյալ քաղաքացիներին, որի ընթացքում Ս. Հակոբյանի գրպանից հափշտակել են 300 հազար դրամ: Օգնության եկած ոստիկանության` ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի   ոստիկանները, տեսնելով, որ հիշյալ քաղաքացիներին ծեծի են ենթարկում, այն կանխելու եւ ծառայողական պարտականություններն օրենքով սահմանված կարգով  իրականացնելու փոխարեն, դուրս են եկել իրենց ծառայողական լիազորությունների շրջանակներից` շարունակելով ծեծի ենթարկել Կ. Սարգսյանին, Գ. Գալստյանին եւ Ս. Հակոբյանին: Այնուհետեւ ծեծի ենթարկվածներին բռնության զուգորդմամբ  տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Ոստիկանության` ՊՊԾ  գնդի 3-րդ հատուկ գումարտակի  ոստիկաններ Ս. Կարապետյանի, Հ. Մելքումյանի եւ մյուս ոստիկանների ապօրինի գործողությունների հետեւանքով  քաղաքացիներ Կ. Սարգսյանին, Գ. Գալստյանին եւ Ս. Հակոբյանին պատճառվել են  մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ էական վնաս է պատճառվել քաղաքացիների եւ պետության օրինական շահերին: Փաստի առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` կողոպուտ, եւ 258-րդ հոդվածի 1-ին մասով` խուլիգանություն: Կատարվում է նախաքննություն: Գլխավոր դատախազության մամլո ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter