Հովհաննես Սահակյանը վերցրեց Մյասնիկ Մալխասյանի մանդատը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում համամասնական ընտրակարգով` Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ՀՀ ԱԺ պատգամավոր է գրանցել Հովհաննես Միշայի Սահակյանին: Դրա համար ԿԸՀ-ն հիմք է ընդունել Ազգային Ժողովի՝ 2009 թ-ի սեպտեմբերի 15-ի` ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին N 18 արձանագրությունը:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրված Մյասնիկ Մալխասյանը նախորդ տարվա նախագահական ընտրություններին սատարել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի իրադարձություններից հետո ազատազրկվել էր, այնուհետեւ համաներվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել