Դեկտեմբերի 6-ին նոր պատգամավորներ կընտրեն
Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշումներ թիվ 8 և թիվ 25 ընտրատարածքներում նշանակել Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, քվեարկության օրը` 2009 թվականի դեկտեմբերի 6-ին:Որոշումը կայացվել է հիմք ընդունելով ՀՀ Ազգային Ժողովի 2009 թ-ի սեպտեմբերի 15-ի` պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Սասուն Միքայելյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին N16 և 17 արձանագրությունները և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ, 23-րդ ենթակետերով և 118-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը ազատազրկել են մարտի 1-ի իրադարձություններից հետո: Հակոբ Հակոբյանը համաներվել է, իսկ Սասուն Միքայելյանն իր պաիժն է կրում Հրազդանի քրեակատարողական հիմնարկում: Նա դատապարտվել է 8 տարի ազատազրկման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել