HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Հարությունյանը դիմել է էկոնոմիկայի նախարարին

ՀՀ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը ՀՀ Էկոնոմիկայի նախարար, ՀՀ տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պարոն Ն. Երիցյանին Հարգելի պարոն Երիցյան Ս.թ-ի սեպտեմբերի 2-ին մի շարք մարզային հեռուստառադիոընկերություններ, Տեղեկատվության իրավունքի և քաղաքականության կենտրոնը, Մամուլի աջակցության «Ինտերյուս» ՀԿ-ն դիմել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, հայտնելով իրենց մտահոգությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում 2008թ. սեպտեմբերի 12-ին կատարված լրացման հետևանքով ստեղծված անորոշ վիճակի մասին: Նշված օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթների անցկացումը կասեցվել է մինչև 2010 թվականի հուլիսի 20-ը, պայմանավորված ՀՀ տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման թվայնացված համակարգի անցնելու անհրաժեշտությամբ: Նրանց մտահոգությունը կայանում է նրանում, որ լինելով ֆինանսապես համեմատաբար անկայուն վիճակում, չեն կարողանա  համապատասխանեցնել իրենց ընկերությունները նախատեսվող պահանջներին: Բացի այդ, դիմումատուները նշում են նաև, որ օրենքի լրացմամբ սահմանված ժամկետը կարող է չբավարարել այդ պահանջներին ծանոթանալու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Նրանք հայտնել են նաև, որ հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգի ներդրման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը խոստացել էր ս.թ-ի հունիս ամսին մշակել համապատասխան հայեցակարգ և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ նախաձեռնել հանրային քննարկումներ, ինչը տեղի չի ունեցել: Հաշվի առնելով մարզերում բնակվող քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման կարևորությունը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով, խնդրում եմ դիմումում նշված տեղեկությունների վերաբերյալ ներկայացնել Ձեր պարզաբանումը, որն ակնկալում եմ ստանալ 15-օրյա ժամկետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter