HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Վարդան Պետրոսյան. «Մենք հավի նման ամեն անգամ նույն կուտը ուտում ենք»

19-09_V.Petrosyan«Իմ  «Վերելք» ներկայացման մեջ ես մի հատված եմ պատմում: Մանկությանս տարիներին մի խաղ էի խաղում գյուղում. տաշտը դնում էի, փայտը դնում էի, կուտը լցնում էի տաշտի տակ: Այդպես  ուզում էի ծիտիկ բռնել` ծիտիկը գալիս էր, կուտը ուտում էր, ես փայտը քաշում էի, տաշտը ընկնում էր ծիտիկի վրա, բայց այն հասցնում էր փախչել ու չբռնվել: Ու դրանից հետո ծիտիկները էլ չէին գալիս կուտ ուտելու: Նույն էքսպերիմենտը հավերի վրա անելուց հետո հավերը միշտ բռնվում էին, ու միշտ էլի գալիս էին: Այսինքն` հավը խելք չունի, նա չի հասկանում, որ ամեն անգամ այդ տաշտը ընկնելու է իր գլխին: Տպավորությունն այնպիսին է, որ մենք հավի նման անընդհատ կուտը ուտում ենք»,-այսօր հայ-թուրքական սահմանի բացման մասին իր մտահոգություններով լրագրողների հետ կիսվեց դերասան Վարդան Պետրոսյանը: Դերասանը կարծում է, որ այսօր մտքի զարմանալի անտարբերություն է տիրում, մարդիկ պասիվ են, կրկնում են անցյալի նույն սխալները: Վ.Պետրոսյանի կարծիքով հայ-թուրքակական սահմանը չպետք է բացվի ո’չ ինչ-որ նախապայմաններով, ո’չ առանց դրանց: Ցանկացած դեպքում մենք կհայտնվենք թակարդում: «Երբ իմ սենյակի չորս դռներից միայն մեկն է բաց, կարող եմ մտածել, որ ուզում եմ, որ այն երեքն էլ բացվեն, որ ես ազատ լինեմ: Բայց երբ չորսն էլ բացվում են ու վայրագություն է ներխուժում իմ փոքրիկ սենյակը, ես կնախընտրեմ իմ մեկ դռնով խաղաղ ու հանգիստ ապրել»,-ասաց Վարդան Պետրոսյանը: Դերասանը արդեն տեւական ժամանակ է, ինչ ապրում է Փարիզում եւ սարսափով է մտածում, որ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Փարիզում մուսուլմանների պատճառով, կարող է տեղի ունենալ Հայաստանում: «Ես չեմ կարող հանգիստ նայել այն բանին, թե ինչպես են մուսուլմաններն ավերում  Փարիզը եւ թե ինչպես են մնում անպատիժ: Ինչպես են  արաբ երիտասարդներն ուղղակի զվարճանալու համար դեկտեմբերի 31-ին 1147  մեքենա վառում, ու թե ինչպես են ֆրանսիացիները ողնաշարերը ծռած քայլում ու ոչինչ չեն կարողանում ձեռնարկել, ես սարսափում եմ: Մի՞թե Հայաստանում էլ պետք է նույնը կրկնվի»,-հավելեց Վարդան Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter