HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բան Կի-մուն. «Սա հարձակում էր նրանց վրա, ովքեր նվիրել են իրենց կյանքը ուրիշներին օգնելու գործին»

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին օգոստոսի 26-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում ՄԱԿ-ի գրասենյակի պայթեցման հետևանքով զոհվածների հիշատակին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը աշխարհասփյուռ այլ գրասենյակների հետ ՄԱԿ-ի դրոշը կիսակայմ է ծածանում՝ որպես զոհվածներին կարեկցանքի նշան, և դատապարտում Աբուջայում ՄԱԿ-ի գրասենյակի պայթեցումը, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը այս տխուր առիթով ասաց. «Սա հարձակում էր այն մարդկանց վրա, ովքեր նվիրել են իրենց կյանքը ուրիշներին օգնելու գործին: Մենք խստորեն դատապարտում ենք այս ահավոր արարքը»:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն ասաց. «Մենք մեր խոր կարեկցանքն ու ցավակցություններն ենք հայտնում այս սարսափելի ոճրի զոհերին ու ընտանիքներին, Նիգերիայի ժողովրդին ու կառավարությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի մեր գործընկերներին»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նիգերիա է գործուղել գլխավոր-քարտուղարի տեղակալ Աշա-Ռոզ Միգիրոյին և անվտանգության գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Գրեգորի Սթարին: ՄԱԿ-ի համակարգը զբաղվում է այս դեպքի քննությամբ:

Աբուջայի ՄԱԿ-ի գրասենյակը իր հովանու տակ ունի ՄԱԿ-ի համակարգի մարդասիրական ու զարգացման հարցերով զբաղվող 26 գործակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter