HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արքայախնձոր հավաքելը Մեղրիիում գործազրկությունը կրճատելու լավագույն տարբերակը չէ

21_09-meghriՄեղրին հանրապետության այն եզակի քաղաքներից է, որ շուկա չունի, քանի որ մեղրեցիները երբեւէ գյուղմթերքների մանրածախ առեւտուր չեն իրականացնում, իսկ մեծածախի համար իրացնողն ինքն է գտնում արտադրողին: «Օրական միջինը 8-10 «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է մտնում Մեղրի, որից յուրաքանչյուրը մինչեւ 2 տոննա միրգ է տեղափոխում»,- ասում է ֆերմեր Պողոս Մաթեւոսյանը: Նրա կարծիքով մեղրեցին այսօր իրացման խնդիր չունի, այլ` արտադրելու:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ձեռքի աշխատանքին, քանի որ Մեղրիի ունեցած-չունեցած մի քանի անուն գյուղտեխնիկան տնօրինում է համայնքային իշխանությունը, որն, ըստ վերջինիս ներկայացուցիչների, միջոցներ չունի դրանք շահագործելու համար: Այգիներում օրական 3000-5000 դրամով աշխատուժի ներգրավումը, վառելիքի բարձր գինը, բնական գազի բացակայությունն, ըստ մեղրեցիների, այն գործոններն են, որոնց պատճառով արտադրված բերքի ինքնարժեքը բարձրանում Է: Գյուղատնտեսական տեխնիկայի ապահովումից բացի մեղրեցիներին մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ հողի սեփականաշնորհման արդյունքում յուրաքանչյուր ծխի հատկացված հողաբաժինները գտնվում են միմյանցից հեռու, եւ տեղից տեղ փոխադրվելու համար միջոցները չեն բավարարում: Նրանց կարծիքով Ժամանակն է մտածել առանձին տնտեսություններին պատկանող փոքր հողակտորների միավորման մասին: «Տարեկան մինչեւ 3 տոննա բանջարեղեն եւ 10 տոննայից ավելի միրգ եմ ստանում իմ տնտեսությունում, սակայն, եթե կարողանամ ավելացնել հողատարածքներս, հնարավոր է այդ թիվը տասնապատկել, ինչը ոչ միայն գյուղմթերքների արտադրությունը կավելացնի, այլեւ իմ ընտանիքի բարեկեցության ապահովմանը կխթանի»,- ասում է Պողոսը: Նրա համար անհասկանալի է, թե այն մարդիկ, ովքեր տարիներով չեն մշակում իրենց հողատարածքները, ի՞նչ բացատրությամբ են հրաժարվում դրանք վարձակալությամբ տրամադրել: Նրա կարծիքով պատճառներից մեկն այն է, որ հողի հարկը ցածր է, ուստի չմշակելու դեպքում էլ, պտղատու ծառերից ստացված մի քանի տասնյակ կիլոգրամ մրգի իրացման միջոցով կարողանում են հարկը վճարել, հոգալ իրենց սոցիալական նվազագույն կարիքները, մինչդեռ ըստ ֆերմերի, Մեղրիում այնպիսի պայմաններ կան, որոնց արդյունավետ օգտագործման դեպքում հնարավոր է մարդկանց բարեկեցության մակարդակն անհամեմատ բարձրացնել: Մեկ այլ մեղրեցու` Շահեն Մինասյանի խոսքով, խնդիրն, այնուամենայնիվ, իրացումն է եւ, նրա կարծիքով, պետությունն ինքը կարող է ստանձնել Մեղրիում արտադրված, համային հատկանիշերով մրցակիցը չունեցող մրգի իրացման գործը, թեկուզ տեղում մթերման կետեր բացելու միջոցով: Վոլոդյա Ադամյանը նշում է, որ խորհրդային տարիներին Մեղրիի պահածոների գործարանը բնակչությունից մինչեւ 2500 տ միրգ էր մթերում: Այսօր եւս ձեռնարկությունն աշխատում է, սակայն մթերման ծավալներն անհամեմատ նվազել են, քանի որ պատրաստի արտադրանքի իրացման խնդիր կա: «Մեր միակ հույսը վերավաճառողներն են»,- ասում է Շ. Մինասյանը,- ովքեր թեպետ իրացման գինն իրենք են որոշում, այնուամենայնիվ, մեղրեցին կարողանում է ապահովել իր ընտանիքի սոցիալական խնդիրները»: «Եթե երեւանցիների մի մասից վատ ենք ապրում, հարյուրներից էլ շատ ավելի բարեկեցիկ կենցաղ ունենք»,- ասում է Պողոս Մաթեւոսյանը, հավելելով նաեւ, որ այն մարդիկ, ովքեր տարբեր առիթներով չարչրկում են Մեղրիի թեման, պիտի համոզված լինեն, որ դրանց հիմնական մասը մտացածին է, այստեղից ոչ ոք հեռանալու մտադրություն չունի եւ ոչ միայն այն պատճառով, որ հայրենասիրություն է խաղում, այլ, որ բավարար պայմաններ կան ապրելու: Մնում է միայն իշխանությունը որոշ քայլեր ձեռնարկի խնդիրները նվազագույնին հասցնելու համար: Մեղրիի փոխքաղաքապետ Ա. Քալաշյանը տեղեկացնում է, որ այդ առումով տեղական իշխանություններն արդեն իսկ որոշ քայլեր ձեռնարկել են: Նախատեսվում է, որ ԱՄՆ գյուղդեպարտամենտի Հայաստանի գրասենյակի /CARD/ աջակցությամբ այս տարվա հոկտեմբերից մեղրեցիներին աջակցող տարբեր ծրագրեր կիրականացվեն: Մասնավորապես, նախատեսվում է հիմնադրել սառնարանային տնտեսություն, խթանել ջերմոցային տնտեսությունների հիմնադրումը, կաթիլային ոռոգման ներդրումը, ինչպես նաեւ տրամադրել գյուղատնտեսական վարկային միջոցներ: Այս ամենը, փոխքաղաքապետի խոսքով, այսօր առավել կարեւոր են, քանի որ համայնքի բնակիչներից շատերը նախկինում աշխատում էին հանքարդյունաբերության ոլորտում, իսկ այժմ նրանց մեծ մասը գործազուրկ է: Մեղրիի զբաղվածության կենտրոնի տնօրեն Սարգիս Հակոբյանի խոսքով 2008 թ. դեկտեմբերին Մեղրիում գրանցված էր ընդամենը 30 գործազուրկ, այսօր այդ թիվը տասնապատկվել է` ի հաշիվ Ագարակի կոմբինատի եւ ոսկու հանքարտադրության աշխատակիցների մասսայական կրճատումների: Ս. Հակոբյանը նաեւ նշում է, որ գործազուրկներին աշխատանքով ապահովել, հիմնականում, չի հաջողվում, սակայն նրանց ընդգրկում են «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրում: «Ինչպես եւ նախորդ տարիներին, այժմ էլ միակ պահանջարկ ունեցող մասնագիտությունը Մեղրիում շարունակում է մնալ բժշկինը, իսկ օրեր առաջ գյուղի դպրոցում տարրական դասարանի ուսուցչի պահանջարկով մեզ էր դիմել Նյուվադի համայնքի ղեկավարը»,- ասում է Ս. Հակոբյանը: «Գործազրկության խնդրի լուծման ոչ պաշտոնական միջոց էլ կա Մեղրիում. 1 կգ արքայախնձոր քաղելու համար վճարում են 20 դրամ»,- ասում է մի երիտասարդ, միաժամանակ շեշտելով, որ այս դեպքում էլ Մեղրիից մեկնողներ գրեթե չկան: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մեղրիի տարածքային բաժինի պետ Լիաննա Ահարոնյանը նշում է, որ չնայած մեկնողների թիվը մեծ չէ, այնուամենայնիվ, տարեցտարի ծնելիությունը նվազում է: Նրա տեղեկությամբ 1991 թ.-ին Մեղրիում գրանցվել է 295, իսկ 2008 թ.-ին` 162 ծնունդ, որը, սակայն ավելին է, քան 2007 թ.-ին: Նա նաեւ ցավով նշում է, որ վերջին տարիներին ավելանում է մեռելածին երեխաների թիվը (Ագարակում, օրինակ, այն 2008 թ.-ին հասել է 8-ի): 2006 թ. պաշտոնական տեղեկատվության աղբյուրների գլխավոր թեմաներից մեկը Մեղրիի զարգացման ռազմավարական պլանն էր, որն ամրագրվել էր նաեւ ՀՀ կառավարության որոշումներում: Այսօր տեղական իշխանություններն այդ մասին գրեթե չեն հիշում, որովհետեւ, ըստ նրանց, կյանքի է կոչվել դրա չնչին մասը եւ որեւէ ակնկալիք այլեւս չկա: Փաստաթղթերից, պաշտոնական որոշումներից հեռու միակ իրատեսա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter