HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հյուրն է Սամվել Կարապետյանը

22_09-S-KarapetyanՀարգելի ընթերցողներ, «Հետքի» հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Կարող եք ձեր հարցերն ուղղել պրն Կարապետյանին այս պահից մինչեւ հինգշաբթի: Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ.: 1978 թ. ավարտել է Միսաք Մանուշյանի անվան միջնակարգ դպրոցը: 1978-80 թթ. աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում: 1980-83 թթ. աշխատել է Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության Նախագծային գրասենյակում, այնուհետև` նույն հիմնարկի hամահավաքի բաժնում: 1998 թ.-ից Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատուն է:

Մեկնաբանություններ (1)

Գրիգոր
Բարեւ,Ես ԱՄՆ քաղաքացի եմ եւ Հայաստան կեցության իրավունք ունիմ: Տիկնոջս հետ կապրինք Հայաստան: Երազանքս է ստեղծել Մոնումենտալ քանդակի իմ պուրակը, իհարկե հնարավոր օժանդակությամբ,այդ նպատակով տարիներ շարունակ ստեղծած եմ բազմաթիվ փոքրիկ մոդել քանդակներ,եւ այդ ըրած եմ մեծ մորս Թուրքիա ապրած դաժան կյանքի պատմությունները միտքս ունենալով, իմ խորհրդանշական արվեստը տիեզերքի մասին է, սիրո,ընտանիքի, երջանկության մասին է եւ որպես բարի կամքի պատասխան է Թուրքիային, որ վերջապես խոնարհվեր Հայոց ցեղասպանության մեղքի համար եւ ներողության խնդրանքով մը վերադարձներ Վիլսոնի հաստատած Հայկական սամհանները, այնտեղ ալ նաեւ կառուցվեր իմ Քանդակի պուրակի կրկնօրինակը... Համեցեք տեսնելու իմ գործերը, 71 տարեկան (երիտասարդ) եմ, կսպասեմ պատասխանի... Ահա կարճ կենսագրականս - Արմատներս,- մայրս՝ Կիլիկիայի Ադանայեն, հայրս՝Կեսարիո Թալասեն, ես՝Լիբանան, Բեյրութ ծնած եմ... Ավարտած եմ Երեւան Թերլեմեզյան արվեստի ուսումնարանը եւ Էստոնիա, Տալլինի Գեղարվեստի ինստիտուտը: Ապրած եմ Հայաստան, Էստոնիա եւ ԱՄՆ երկար տարիներ: Հայաստանի Նկարիչներու Միության անդամ եմ: Ամերիկյան ֆիլմ աշխարհին մեջ օգտագործված են իմ բազմաթիվ գործերը որպես արվեստի դեքոներ: Կյանքիս երազանքն է ստեղծել Մոնումենտալ Քանդակի իմ պուրակը Հայկական Հողին վրա,Հայաստան, Արցախ,նաեւ Քեսաբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter