Էլեկտրաքարշը հարվածել է կնոջը
Երեկ Լոռու մարզի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձորի գծակայարանի միավորումից» ստացված տեղեկության համաձայն` ժամը 19.30-ի սահմաններում, Դարպաս գյուղի մոտակայքում պահեստային էլեկտրաքարշը հարվածել է Շնող գյուղի բնակչուհի, 1928 թ. ծնված Վարդուշ Բոշյանին:
Տուժածը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ էլ ուշ երեկոյան մահացել է: Այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել