HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press4Պատմական համատեղ ենթահանձնաժողով Արձանագրությունում տեղ գտած պատմական համատեղ հանձնաժողովում զուտ թուրք եւ հայ պատմաբաններ չեն ընդգրկվելու. ներգրավվելու են ամերիկացի, ֆրանսիացի, անգլիացի եւ շվեյցարացի պատմաբաններ նույնպես: AzgԻ դեպ, այս քայլերի մասին անձամբ թուրքական հանրային հեռուստատեսությամբ, ըստ երեւույթին, Նյու Յորք ուղեւորվելու նախաշեմին արտահայտվեց վարչապետ Էրդողանը` ընդգծելով Հայաստանի նախագահի ֆուտբոլային հանդիպման համար Բուրսա ժամանելու անհրաժեշտությունը: Որքան էլ նշված քայլերը նախապայմանի բնույթ կրեն, այնուամենայնիվ, պարունակում են նաեւ որոշակի մտավախություն` պայմանավորված նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերը մերժելու Հայաստանի նախագահի հնարավոր դիրքորոշմանը: Hraparak«Րաֆֆիի նման մեծ մարդը ստորագրեց» Երեկ արտգործնախարարության շենքի դիմաց նստած հացադուլավորները «Հրապարակի» թղթակցին ասել են, որ երկու օր առաջ Րաֆֆի Հովհաննսիյանը միացել է իրենց ստորագրահավաքին. «Րաֆֆիի նման մեծ մարդը եկավ ու ստորագրեց»: Նշենք, որ ՀՅԴ ստորագրահավաքն ուղղված է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ մտցնելուն: Hayoc-ashxarhԸնկույզ ուտե՞լ, թե՞ պահակին ծեծել «Տեր-Պետրոսյանը հավանաբար ենթադրում է, որ այս պրոցեսը կձախողվի եւ դրանից կկարողանան օգտվել ինքն ու իր կողմանկիցները: Շատ էլ բարդ չէ հասկանալու համար, որ ձախողման դեպքում նա հույս ունի ստանձնել «ազգի պապայի» դերը: Սա եւս թյուրիմացություն է, քանի որ, եթե ձախողում լինի, դրանից ոչ մի հայ չի կարող օգուտ քաղել: Միանգամայն հասկանալի է, որ մեր երկրում կան քաղաքական ուժեր, որոնց հետաքրքրում է ոչ թե այս պրոցեսի բարեհաջող ավարտը, այլ սկանդալը: Իսկ մեր խնդիրն ընկույզ ուտելն է, ոչ թե ընկուզենիների պահակին ծեծելը»,- համոզված է Վահան Հովհաննիսյանը: CHIՄենավոր ընկուզենին «Դաշնակցության խնդիրը պոպոքի այգու պահակին ծեծելը չէ, այլ պոպոք ուտելը»,-հայտարարլե է Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու Դաշնակցությունն առ այսօր չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: «ՉԻ» - Վահան Հովհաննսիյանի խոստովանությունը, ինչպես միշտ, անկեղծ է. որեւէ մեկը չէր կասկածում, որ Դաշնակցության առնվազն վերնախավի հիմնական նպատակն «ինչ-որ բան ուտելն է»: Այլ հարց է, որ խոսքն այս դեպքում վերաբերում է հայ-թուրքական հարաբերությոններին: Այսինքն` այս դեպքում «պոպոք ուտել» նշանակում է չստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, եւ իրավիճակը թողնել այնպիսին, ինչպիսին կար: Այլ կերպ ասած` ստացվում է, որ Հայաստանը 18 տարի շարունակ «պոպոք էր ուտում», պարզապես «վրաններս խաբար չկար»: Ինչ վերաբրում է «պահակին ծեծելուն», ապա նկատենք, որ կոնկրետ այս դեպքում դա ամենեւնին էլ քրեորեն հետապնդելի արարք չէ, որովհետեւ նախագահի հրաժարականը պահանջելը նորմալ քաղաքական քայլ է, եւ, ի դեպ, նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Ուրիշ բան, որ «պահակն» ինքը կարող է որոշ ծառայությունների դիմաց Դաշնակցությանը պոպոք տալ: Aravot«Բրաբիոնի» վերադարձը-2 Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է գրանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Գեւորգյանին: Նա հանրությանը հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականունով, 1999-2003 թթ. մեծամասնական ընտրակարգով կրկին զբաղեցրել է ԱԺ պատգամավորական մանդատը: Ռ. Գեւորգյանն այժմ փոխարինելու է ԲՀԿ-ական Ռուբիկ Հարությունյանին, ով սեպտեմբերի 11-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Հնչակյաններն ըմբոստանում են Սեպտեմբերի 26-ին Հայաստանում տեղի է ունենալու համահնչակյան կնտրոնական վարչության 19-րդ համագումարը: Համագումարի քննարկման օրակարգում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն առնչվող հարցեր: «Առավոտի» տեղեկություններով, այս հարցերի վերաբերյալ բավականին կոշտ ելույթներ են հնչելու, չի բացառվում, որ որոշում կայացվի կենտրոնացնել ողջ աշխարհի հնչակյանների  ուժերն ու կարողությունները, եւ բողոքի լայնածավալ ակցիաներ սկսվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Համագումարին Սփյուռքից կժամանեն 60-70 պատվիրակներ, որոնց թվում կլինեն Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորներ, լոբբիստական կառույցների ղեկավարներ: Հիշենենք, որ Հայաստանում գործող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն անդամակցում է ՀԱԿ ընդդիմադիր դաշինքնին: HJԿքննարկեն ՄԱԿ-ում «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 64-րդ նստաշրջանում». երեկ Նյու Յորքում նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Էրդողանը երեկ հանդիպել է ԱՄՆ-ում գործող մի շարք հրեական կազմակերպությունների նրկայացուցիչների հետ: Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների թեմային` Էրդողանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ ներդրում է ունեցել Հայսատանի եւ Թուքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացում: Միաժամանակ նա ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կոչ է արել արագացնել հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլերը` մինչ պաշտոնական Անկարակն փորձում է բարելավել հարաբերությունները Երեւանի հետ: Ի դեպ, թուրքական ԶԼՄ-ները երեկ տեղեկացրել են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է ՀՀ եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Չեն կայացել Երեկ ՀՀ Ֆոնդային բորսայում արտարժույթի առքուվաճառքի որեւէ գործարք չի կայացել, այսինքն` շուկայի մասնակիցների մոտ սպասողական վիճակ է: Սա ուշագրավ է անցած երկու-երեք շաբաթների իրադարձությունների ֆոնին: Առայժմ դժվար է ասել` սա շուկայի հանդարտվելու՞ արդյունք է, թե՞ «լռություն փոթորկից առաջ»: Ճիշտ չեն մեկնաբանել Երեկ «Московский комсомолец» թերթը պաշտոնապես արձագանքնել է ՀՀ նախագահի խոսնակի նախօրեին տարածած հայտարարությանը, թե թերթում տպագրված` Սերժ Սարգսյանի հարցազրույցը կեղծ է եւ լրագրողի հիվանդ երեւակայության արդյունք: Թերթի ղեկավարությունը ներողություն է խնդրել եւ հայտնել, որ հարցազրույցը տպագրվել է նախքան ՀՀ նախագահի նստավայրից թույլտվություն ստանալը, քանի որ հերթապահ խմբագիրը տեղյակ չի եղել, որ լրագրողն այն ուղարկել է եւ պատասխան դեռ չի ստացել: «Արդյունքում տպագրվել են աշխարհաքաղաքական խնդիրների մաին Ս. Սարգսյանի խոսքի`ոչ ճիշտ մեկնաբանված հատվածներ»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter